Check it before YOU(th) Share it!
«Check it Before YOU(th) Share it»․ երիտասարդները պայքարում են ապատեղեկատվության դեմ
Ծրագրի նպատակը՝ «Check it Before YOU(th) Share it» ծրագրի նպատակն էր զարգացնել մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը և փաստերի ստուգման հմտությունները Աշտարակ խոշորացված համայնքի երիտասարդների շրջանում՝ ստեղծելով համայնքում առաջին Փաստերի ստուգման ակումբը (Fact-Checking Club)։
Իրականացման ժամանակաշրջանը՝ 01.10.2025-28.02.2026
Թիրախ խումբ՝ Աշտարակ խոշորացված համայնքի 13–35 տարեկան երիտասարդներ
Փաստերի ստուգման ակումբի ստեղծում
Ծրագրի առաջին փուլում ձևավորվեց «Փաստերի ստուգման ակումբ»-ը, որը դարձավ երիտասարդների համար նոր հարթակ՝ մեդիագրագիտության և փաստերի ստուգման թեմաներով աշխատելու համար։
Բաց հայտի միջոցով ընտրվեցին ակումբի անդամները, մշակվեց ակումբի կանոնակարգը և ձևավորվեց կառավարման խորհուրդը։ Արդյունքում նախաձեռնությանը միացավ 20 երիտասարդ, որոնցից 4-ը ընտրվեցին ակումբի խորհրդի անդամներ՝ ստանձնելով ակումբի հետագա գործունեության համակարգումը։