Փաստերի ստուգման ակումբի երիտասարդները մոտենում են իրենց նոր սեղանի խաղի ստեղծմանը

😍 Փաստերի ստուգման ակումբի երիտասարդները գնալով մոտենում են իրենց նոր ինտելեկտուալ սեղանի խաղի ստեղծմանը՝ մեդիագրագիտության և փաստերի ստուգման մասին։

📚 Հանդիպման ընթացքում մասնակիցները միասին խաղացին տարբեր սեղանի խաղեր՝ հասկանալու խաղերի կառուցվածքը և մեխանիզմները։
Այդ փորձը օգնեց պատկերացնել, թե ինչ ձևաչափ կարող է ունենալ իրենց խաղը։

🔹 Հանդիպման ընթացքում թիմը շարունակեց աշխատանքը խաղի կառուցվածքի, բովանդակության և դիզայնի վրա՝ ձևավորելով խաղի առաջին ուրվագծերը։
🔸 Ստեղծագործական ու աշխույժ մթնոլորտը նպաստեց նոր գաղափարների ծնվելուն։

💡 Երիտասարդները լի են ոգևորությամբ և պատրաստ են անցնել ստեղծման հաջորդ փուլերին՝ խորացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները մեդիագրագիտության ոլորտում։

______________________________

“Check it Before YOU(th) Share it” ծրագիրը հնարավոր է դարձել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։

#YouthInAction #YouthEmpowered #YoungLeadersArmenia #EU4Youth #ԵրիտասարդներիԱռաջնորդություն #UnitingBridge #UB #TeamUB #ՄիավորողԿամուրջ #youth #medialiteracy #checkit

Հրապարակումներ