Մեկնարկեց “Check it Before YOU(th), Share it” ծրագրի կարողությունների զարգացման փուլը
😍 Մեկնարկեց "Check it Before YOU(th), Share it" ծրագրի կարողությունների զարգազման փուլը:
📚 Առաջին օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, փորձագետ Անի Ավետիսյանի հետ բացահայտեցին՝
🔹ինչ է փաստը,
🔸ինչու է կարևոր փաստերի ստուգումը,
🔹և որոնք են փաստերի ստուգման հիմնական սկզբունքներն ու գործիքները։
💡 Օրվա երկրորդ կեսին երիտասարդները գործնականում կիրառեցին ստացած գիտելիքները՝ փորձելով տարբեր գործիքների միջոցով ստուգել տեղեկատվության հավաստիությունը, քննարկելով նաև առաջացած դժվարություններն ու դրանց հնարավոր լուծումները։
📌 Ծրագրի նպատակն է զարգացնել մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը և կեղծ նորությունների բացահայտման հմտությունները Աշտարակի համայնքի երիտասարդների շրջանում։
____________________________________________________________________________
“Check it Before YOU(th) Share it” ծրագիրը հնարավոր է դարձել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
#YouthInAction #YouthEmpowered #YoungLeadersArmenia #EU4Youth
#ԵրիտասարդներիԱռաջնորդություն #UnitingBridge #UB #TeamUB #ՄիավորողԿամուրջ #youth #medialiteracy #checkit