Շարունակվում է “Check it Before YOU(th), Share it” ծրագրի կարողությունների զարգացման փուլը․ տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը

😍 Շարունակվում է "Check it Before YOU(th), Share it)" ծրագրի կարողությունների զարգացման փուլը ասօր տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը։

 📚 Օրվա ընթացքում մասնակիցները փորձագետ Անի Ավետիսյանի հետ միասին քննարկեցինք՝
🔹 ինչպես է ձևավորվում և տարածվում ապատեղեկատվությունը սոցիալական ցանցերում,
🔸 ինչ մեխանիզմներով են տարածվում կեղծ լուրերը և ինչ ազդեցություն են ունենում հանրային կարծիքի վրա,
🔹 ինչպես կարող են երիտասարդները տարբերել վստահելի աղբյուրները ոչ վստահելիներից։

 💡 Օրվա երկրորդ կեսին մասնակիցները գործնական վարժությունների միջոցով փորձեցին կիրառել ստացած գիտելիքները՝ վերլուծելով իրական հրապարակումներ և քննարկելով, թե ինչ սկզբունքներով է ճիշտ տարածել տեղեկատվությունը պատասխանատու և գիտակից ձևով։ 📌 Հանդիպման նպատակն էր զարգացնել երիտասարդների մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը և պատասխան ____________________________________

 “Check it Before YOU(th) Share it” ծրագիրը հնարավոր է դարձել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։

 #YouthInAction #YouthEmpowered #YoungLeadersArmenia #EU4Youth #ԵրիտասարդներիԱռաջնորդություն #UnitingBridge #UB #TeamUB #ՄիավորողԿամուրջ #youth #medialiteracy #checkit

Հրապարակումներ