Մեր երիտասարդները ակտիվորեն տարածում են իրենց կողմից ստեղծված “Rethink” խաղը Աշտարակ համայնքում։ Այցելելով տարբեր բնակավայրեր՝ նրանք խաղում են տեղի երիտասարդների հետ, ներկայացնում "Check it Before YOU(th) Share it" ծրագրի արդյունքները և կիսվում իրենց փորձառությամբ։
Խաղը նրանց հնարավորություն է տալիս զարգացնելու 🔹քննադատական մտածողությունը, 🔸թիմային աշխատանքը 🔹փաստերի ստուգման գործիքների կիրառումը, 🔸փաստերի ճշգրտման կարողությունը։
Շնորհակալություն ենք հայտնում Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի աշակերտներին և Օշականի Մշակույթի տան գրական խմբակի երիտասարդներին՝ մեզ հյուրընկալելու համար։
Միասին մենք կառուցում ենք ավելի տեղեկացված, քննադատաբար մտածող և պատասխանատու համայնք 💪🌟🌍։
______________________________
“Check it Before YOU(th) Share it” ծրագիրը հնարավոր է դարձել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: