Մեդիագրագիտության շաբաթը Օշականում

😍Մեդիագրագիտության շաբաթը Եվրաակումբ Օշականում

Այս անգամ Եվրաակումբ Օշականի նախաձեռնությամբ երիտասարդները մասնակցեցին «Թվային դետեկտիվներ» ինտերակտիվ աշխատարանին, որը նպատակ ուներ զարգացնել Աշտարակ համայնքի և հարակից համայնքների երիտասարդների մեդիագրագիտության հմտությունները՝ զարգացնելով նրանց կարողությունները ապատեղեկատվությունը բացահայտելու, փաստերը ստուգելու և անվտանգ ու պատասխանատու թվային վարք ձևավորելու ուղղությամբ։

Դե իսկ վերջում էլ երիտասարդները ամփոփեցին օրը խաղալով Եղվարդ բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից ստեղծված «Մեդիամաստեր» խաղը, որը նպատակ ունի զարգացնել մարզերի երիտասարդների մեդիագրագիտության կարողությունները՝ կատարելագործելով մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները։

📚 Աշխատարանի ընթացքում երիտասարդները սովորեցին՝
🔹 ինչպես ճանաչել վստահելի և ոչ վստահելի տեղեկատվությունը,
🔸 ինչ նշաններով կարելի է բացահայտել մանիպուլյատիվ և կեղծ բովանդակությունը,
🔹 ինչպես ստուգել փաստերը վստահելի աղբյուրներով և լինել ավելի գիտակից առցանց օգտատեր։

💡 Ինտերակտիվ քննարկումների, գործնական վարժությունների և թիմային առաջադրանքների շնորհիվ մասնակիցները զարգացրին վերլուծական մտածողություն, փաստերի ճիշտ ստուգման կարողություն, ինչպես նաև պատասխանատու և անվտանգ մեդիաօգտագործողի հմտություններ։

📌 Միջոցառման նպատակն էր բարձրացնել երիտասարդների մեդիագրագիտությունը, աջակցել նրանց՝ դառնալու համայնքում ապատեղեկատվության դեմ պայքարի ակտիվ մասնակիցներ և խթանել պատասխանատու թվային միջավայրի ձևավորմանը։

📌 «Եվրաակումբ Օշականի» գործունեության համակարգումն իրականացնում է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունը «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

🔸 «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թվականի հունիսին՝ որպես «EUNEIGHBOURS east» ծրագրի մաս։

Հրապարակումներ