«Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագրի եզրափակիչ օրը՝ նոր կապեր և համատեղ ճանապարհի սկիզբ
Ջերմ ու մտերմիկ միջավայրում երիտասարդները միասին ժամանակ անցկացրին, ավելի լավ ճանաչեցին միմյանց և ամրապնդեցին ծրագրի ընթացքում ձևավորված կապերը։
Այնուհետև «Ճմուռ» գաստրոբակում մասնակիցները քննարկեցին Երիտասարդ դեսպանների ցանցի հետագա անելիքները և հստակեցրին միմյանց հետ համագործակցելու ու շարունակական կապ պահպանելու ձևաչափերը։
Օրվա կարևոր պահերից էր անկաշկանդ զրույցը՝ fireside talk ձևաչափով, Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալ Շանթ Վահանյանի և համայնքի ավագանու անդամ Meri Matevosyanի հետ։ Երիտասարդները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը, կիսվելու գաղափարներով և քննարկելու համայնքային կյանքում ակտիվ մասնակցություն ունենալու հնարավորությունները։
Օրվա ավարտին մասնակիցներին հանձնվեցին եռօրյա դասընթացի մասնակցության հավաստագրերը։ 
Դասընթացն ավարտվեց, սակայն Աշտարակի երիտասարդ դեսպանների համատեղ ճանապարհը նոր է սկսվում։ Առջևում նոր գաղափարներ, նախաձեռնություններ և համայնքային փոփոխություններ են։ 
______________________________________
«Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագիրն իրականացվում է «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի և «Ոսկեհատ» երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Աշտարակի համայնքապետարան / Ashtarak Municipalityի աջակցությամբ: