«Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագրի երկրորդ օրը՝ համայնքային խնդիրների բացահայտման և լուծումների որոնման շուրջ

🧩 «Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագրի երկրորդ օրը նվիրված էր համայնքային խնդիրների բացահայտմանը, ճիշտ ձևակերպմանը և դրանց լուծման ուղիների որոնմանը։
Մասնակիցները քննարկեցին իրենց բնակավայրերում առկա խնդիրները և փորձեցին հասկանալ՝ ինչպես դրանք հստակ ներկայացնել ու ճիշտ հասցեագրել համայնքային կամ պետական համապատասխան կառույցներին։
Երիտասարդները նաև հանդիպեցին Աշտարակ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Satenik Asilyanի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցին՝ ինչպես գրագետ խոսել համայնքային խնդիրների մասին, կառուցել արդյունավետ հաղորդակցություն և սեփական առաջարկները ներկայացնել հստակ ու համոզիչ ձևով։
Օրվա ավարտին մասնակիցները խմբերով մշակեցին գաղափարներ, որոնք հետագայում կարող են իրականացնել իրենց բնակավայրերում՝ նպաստելով համայնքային կյանքի բարելավմանը։ 💡
__________________________
«Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագիրն իրականացվում է «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի և «Ոսկեհատ» երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Աշտարակի համայնքապետարան / Ashtarak Municipalityի աջակցությամբ:

Հրապարակումներ