Unity Uplift։ Արցախից տեղահանված երիտասարդների և կանանց ինտեգրում և հզորացում
«Unity Uplift։ Արցախից տեղահանված երիտասարդների և կանանց ինտեգրում և հզորացում» ծրագրի նպատակն է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների և կանանց ինտեգրումը Աշտարակ համայնքում, նրանց հզորացումն ու համատեղ զարգացումը Աշտարակ համայնքի երիտասարդների և կանանց հետ միասին։
Ծրագրի առաջին փուլում՝
- երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու կարողությունների զարգացման դասընթացների և հանդիպումների, մասնակցելու հոգեբանի հետ հանդիպումների՝ խմբային և անհատական մակարդակում,
- ծնողները կմասնակցեն ձեռագործության աշխատարանների, կծանոթանան համայնքում ապրող այլ բնակիչների հետ, կունանան հնարավորություն մասնացկելու կարողությունների զարգացման դասընթացներին։
Ծրագրի երկրորդ փուլում՝
- երիտասարդները կկազմեն խմբեր, որոնց հետ կաշխատեն համայնքային նախաձեռնությունների նախագծման վրա,
- նախագծերը կմշակեն մենթորների հետ և կներկայացնեն եռօրյա հեքեթոնի ընթացքում՝ հնարավորություն ստանալով իրագործել հաղթող նախագիծը։
Թիրախ խումբը՝ Աշտարակ համայնքի 12-18 տարեկան երիտասարները և Աշտարակ համայնքում բնակություն հաստատած և Արցախից բռնի տեղահանված 12-18 տարեկան երիտասարդներն ու նրանց ծնողները։
Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից։