Համայնքային հեքեթոնն այլևս անցյալում է
🌟 Ահա և վերջ. Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում ընթացող Համայնքային Հեքեթոնը մոտեցավ իր ավարտին՝ լցված ոգևորությամբ և նոր գաղափարներով ✨: Մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքային ծրագրերը փորձառու ժյուրիի անդամների ներկայությամբ, պատասխանեցին հարցերին և լսեցին արժեքավոր խորհուրդներ 🗣️💡։
🏆 Ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեց «Երիտասարդների ուժը» թիմը՝ Օշական գյուղում երիտասարդների թվային հմտությունների զարգացումով նրանց աշխատունակությունը բարձրացնելու ծրագրով 📈💻։
🥉 3-րդ տեղ զբաղեցրեց «Մի քանի հոգի» թիմը, որն առաջարկում էր երիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր 🌱🙌։
🥈 Իսկ 2-րդ տեղի համար ժյուրին առաջարկեց միավորել «Ղաշանգներ», «Ապագա կերտողներ» և «Աստղիկներ» թիմերի ջանքերը՝ Հանրային այգու ստեղծման գաղափարը կյանքի կոչելու համար 🌳🤝։
🎤 Ժյուրիի անդամները կիսվեցին իրենց խորհուրդներով, իսկ «Միավորող կամուրջ» ՍՀԿ թիմը վստահեցրեց, որ շարունակելու է աջակցել երիտասարդներին՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու ճանապարհին 💪🤝։
🎨 Դպրոցի միջանցքում, ի լրումն հեքեթոնի, մեր ծրագրի մասնակից կանայք ներկայացրեցին իրենց աշխատանքները 🖼️🧵՝ ապացուցելով, որ բոլորի համար ամենակարևորը մի բան է՝ միասնություն 🤝💛 և հավատ՝ միասին հաղթահարելու բոլոր փորձությունները 🙏✨։
Ծրագիրն իրականացվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։
#UnitingBridge #UnityUplift #Ashtarak #Artsakh #ՄիավորողԿամուրջ #Estonia #EU #EuroClubOshakan