Միավորելով կանանց հանուն համայնքի զարգացման

2023 թվականի հոկտեմբերից «Միավորող կամուրջ» ՍՀԿ-ն մեկնարկեց «Միավորելով կանանց հանուն համայնքի զարգացման» ծրագիրը։

Կանայք՝ հանուն Աշտարակի

Ծրագրի նպատակն է  նպաստել Աշտարակ խոշորացված համայնքի երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությանը համայնքային որոշումների կայացման գործընթացում՝ խրախուսելով կին ավագանու անդամների և համայնքի երիտասարդ կանանց ու աղջիկների միջև համագործակցությունը և համատեղ գործունեությունը՝ ի շահ համայնքի։
Ծրագրի թիրախ խումբը՝ Աշտարակ համայնքի երիտասարդ կանայք ու աղջիկները։
Ծրագրում ներառված բնակավայրեր՝ Աշտարակ, Արագածոտն, Բազմաղբյուր, Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ, Փարպի, Սասունիկ, Կարին։


Ծրագրի առաջին փուլում մասնակիցները հնարավորություն ունեցան մասանկցելու կարողությունների զարգացման դասընթացների, որոնք վարում էին Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ փորձագետներ Արտաշես Աբրահամյանը և Դավիթ Մարգարյանը՝
  • «ՏԻՄ կառուցվածք եւ գործառույթներ»,
  • «Համայնքային բյուջեի ձեւավորում»,
  • «Համայնքային բյուջեի ձեւավորում»,
  • «Համայնքային կարիքների, խնդիրների գնահատում»  թեմաներով:

Երկրորդ փուլում մեր մասնակիցները աշխատեցին համայնքի կին ավագանիների հետ՝ մենթոր-մենթի ձևաչափով։ Աշտարակ համայնքի կին ավագանիներ Մերի Մաթևոսյանը, Նազելի Արսենյանը և Բավական Հարությունյանը երիտասարդ կանանց և աղջիկների հետ միասին վեր հանեցին բնակավայրերում առկա խնդիրները, հավաքագեցին դրանց ուղղությամբ բնակիչների կողմից առաջարկվող լուծումները և համապատասխան առաջարկությունները ներկայացրեցին համայնքի ղեկավարին և ավագանուն։

Համայնքի ավագանու անդամ Մերի Մաթևոսյանը, մայիսի 15-ին Աշտարակ համայնքի ավագանու հերթական նիստի ժամանակ ներկայացրեց առաջարկությունները։




Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի հյուրն են «Միավորող կամուրջ» ՍՀԿ նախագահ Ռազմիկ Մնացականյանը և փոխնախագահ Էվելինա Առաքելյանը, ովքեր պատմում են ծրագրի մասին։


Իսմ մասնակիցներից, Փարպի բնակավայրից Մանե Նազարյանն ու Ռազմիկ Մնացականյանը Հանրային ռադիոյի «Քո Ձայնը» հաղորդման տաղավարում են։



———————————————————————————————————————————————————————————————————
«Միավորելով կանանց հանուն համայնքի զարգացման» ծրագիրն իրականացվում է «Միավորող կամուրջ» ՍՀԿ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

Հրապարակումներ