Ահա և ավարտին մոտեցավ «Միավորելով կանանց հանույն համայնքի զարգացման» ծրագիրը

Ահա և ավարտին մոտեցավ «Միավորելով կանանց հանույն համայնքի զարգացման» ծրագիրը

Ահա և ավարտին մոտեցավ «Միավորելով կանանց հանույն համայնքի զարգացման» ծրագիրը։

🟨Ամիսներ շարունակ մեր մասնակիցները աշխատել են Աշտարակ համայնքի ավագանու կին անդամներից Մերի Մաթևոսյանի, Նազելի Արսենյանի և Բավական Հարությունյանի հետ մենթոր-մենթի ձևաչափով: Ծրագրի մասնակից 5 խմբերը Աշտարակ համայնքի ավագանու անդամներին ներկայացրեցին Օշական, Աշտարակ, Բազմաղբյուր, Սասունիկ, Փարպի, Ոսկեհատ, Կարին, Ոսկեվազ և Արագածոտն բնակավայրերի խնդիրները:

🟥Ավագանու նիստի ընթացքում մասնակիցների առաջարկների ներկայացումից հետո համայնքի ղեկավար պարոն Թովմաս Շահվերդյանը վստահեցրել է, որ առաջիկայում ներկայացված խնդիրները կստանան իրենց լուծումները՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:

🟦Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի մասնակիցներին, ավագանու կին անդամներին, համայնքի աշխատակազմի ղեկավար պարոն Սամվել Սահակյանին ու համայնքի ղեկավար պարոն Թովմաս Շահվերդյանին: Վստահ ենք, որ միայն միասնական լինելով ենք կարողանալու հասնել մեր բոլորի երազանքի համայնքին:
_____________________________________________________________________
Ծրագիրն իրականացվել է «Միավորող կամուրջ» ՍՀԿ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։  ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։ 

#ՄիավորողԿամուրջ #UnitingBridge #BWCE #Ashtarak #Աշտարակ #USAID #USAIDArmenia #CivilSociety #CounterpartInternational #CounterpartInternationalArmenia #NGOC #CSOs4Progress #NGOC4CSOs