"GreenLand" ինտելեկտուալ կրթական խաղ
🌿 «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն ներկայացնում է նոր ինտելեկտուալ խաղ՝ GreenLand։
Մի ժամանակ մարդն ու բնությունը ապրում էին հավասարակշռության մեջ։ Բայց ժամանակի ընթացքում օդը սկսեց աղտոտվել, ջրերը՝ պղտորվել, անտառները՝ նահանջել։ Բնությունը օգնության կարիք ունի։
Այս խաղում դու պետք է բացահայտես իրական բնապահպանական խնդիրները, տարբերես արդյունավետ լուծումները վնասակարից և վերադարձնես հավասարակշռությունը՝ մտածված ընտրություններով։
🌍 Հիշի՛ր. ԵՐԿԻՐԸ ՔՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է
🔞 12+ | 👥 2–6 խաղացող | ⏳ 40–60 րոպե
Խաղի նկարագրությունը.
«GreenLand»-ը բնապահպանական թեմատիկայով ինտելեկտուալ խաղ է, որի նպատակն է զարգացնել աշակերտների բնապահպանական գիտելիքները, քննադատական մտածողությունը և պատճառահետևանքային կապերը հասկանալու կարողությունը։
Խաղը կառուցված է իրական բնապահպանական խնդիրների հիման վրա, ինչպիսիք են՝ օդի և ջրի աղտոտումը, անտառահատումը, կլիմայի փոփոխությունը, աղբահանությունը, կենսաբազմազանության կորուստը և այլ արդիական մարտահրավերներ։
Խաղի ընթացքում մասնակիցները ստանում են «Խնդիր» քարտ և մի շարք «Լուծում» քարտեր, որոնցից պետք է ընտրեն տվյալ խնդրին համապատասխան ճիշտ և արդյունավետ լուծումները՝ տարբերելով դրանք սխալ կամ մակերեսային մոտեցումներից։
_________________________________________________________________________________________
“GreenLand” ինտելեկտուալ խաղը պատրաստվել է “CreARTive School for Rural Youth Eco-Leadership” ծրագրի մասնակիցների կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
“CreARTive School for Rural Youth Eco-Leadership” ծրագիրը հնարավոր է դարձել Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։
#UnitingBridge #GreenLand #youth #game #environment 🌿🎲