#ESCwithUB Պորտուգալիայում🇵🇹

🤩 #ESC կամավորական հնարավորություն Պորտուգալիայում 🇵🇹

Փնտրում ենք ակտիվ և մոտիվացված երիտասարդ տղայի (20–25 տարեկան), ով պատրաստ է մասնակցել կարճաժամկետ կամավորական ծրագրի Պորտուգալիայի հինավուրց և հմայիչ քաղաքներից մեկում՝ Սանտարեմում ✨ ⏳

 Սկիզբը՝ 2026 թվականի հունվարից
 📅 Տևողությունը՝ 3 ամիս

 👨‍🌾 Ծրագիրը իրականացվում է Associação Mentalidade X կազմակերպության կողմից, որը նպաստում է կայուն զարգացմանն ու համայնքային ակտիվությանը 

 💪 Կամավորի հիմնական առաջադրանքներն են.
🔹 Համայնքային էկոլոգիական այգու ստեղծում և խնամք (պերմակուլտուրայի սկզբունքներով) 🌿
🔸 Մշակութային միջոցառումների աջակցություն (ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, միջոցառումներ) 🎨🎬
🔹 Համայնքային հանդիպումների, քննարկումների և միջմշակութային ընթրիքների կազմակերպման աջակցություն 🍽️🤝

💡 Ծրագիրը ներառում է.
✔️ Բնակություն՝ Սանտարեմի պատմական կենտրոնում գտնվող վերանորոգված 500 տարվա պալատում 🏰
✔️ Սնունդ, ճանապարհածախս, առողջապահական ապահովագրություն և շաբաթական գրպանի գումար 💶
✔️ Հնարավորություն՝ շփվելու տեղական համայնքի հետ և սովորելու պորտուգալական լեզվի հիմունքները 🇵🇹🗣️

📍 Վայրը՝ Սանտարեմ, Պորտուգալիա` գեղեցիկ քաղաք, որը գտնվում է ընդամենը 60 կմ հեռավորության վրա Լիսաբոնից 🌇

 📄 Դիմելու համար ուղարկիր քո ինքնակենսագրականը (նկարով) և մոտիվացիոն նամակը մեր էլ. հասցեին՝ esc@ubngo.am

‼️ Ուշադրություն՝ ինքնակենսագրականը (նկարով) և մոտիվացիոն նամակը պետք է լինեն անգլերեն լեզվով, իսկ  «նամակի թեմա» բաժնում դիմորդը պետք է լրացնի՝ 👉 ESC in Portugal, (Անուն, Ազգանուն)


 🕓 Դիմումների վերջնաժամկետը՝ նոյեմբերի 14-ն է։

Մանրամասները կարող ես գտնել տեղեկատվական փաթեթում։

#ՄիավորողԿամուրջ #ESC #Կամավորություն #Պորտուգալիա #Երիտասարդներ #ՓոխիրԱշխարհը

Հրապարակումներ