ESC կամավորություն Իսպանիայում
🤩Նոր երկարաժամկետ կամավորության հնարավորություն Իսպանիայում

🤩 #ESC հնարավորություն ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Փնտրում ենք ակտիվ ու նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են մասնակցել երկարաժամկետ կամավորական ծրագրի՝ իսպանական շքեղ քաղաքներից մեկում Տորտոսայում (Կատալոնիա) ✨
⏳ Սկիզբ – Հունվար 2026
📅 Տևողություն – 12 ամիս
Եթե ցանկանում ես բացահայտել Իսպանիայի մշակույթն ու գեղեցկությունը 🇪🇸 և ձեռք բերել միջազգային փորձ 🌍, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։
👫 Ովքեր կարող են մասնակցել
Մենք փնտրում ենք Հայաստանից 18-30 տարեկան երիտասարդների, ովքեր պատրաստ են․
🔹 մասնակցել երիտասարդների համար մշակութային, կրթական և սոցիալական միջոցառումների կազմակերպմանը,
🔸աջակցել համայնքային նախագծերին ու նախաձեռնություններին,
🔹օգնել տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների կազմակերպման գործում,
🔸ներկայացնել հայկական մշակույթը և զարգացնել միջմշակութային երկխոսությունը։
💡 Ծրագիրը ներառում է․
✔️ Իսպաներեն և կատալաներենի լեզվական դասընթացներ
✔️ Անձնական նախագծի իրականացում
✔️ Տեղական համայնքի հետ ակտիվ ներգրավվածություն
📍 Հետաքրքրվածները պետք է լրացնեն հայտադիմումը՝ https://forms.gle/YVqnjtjam56amZ3FA
‼️Ուշադրություն հայտերը ընդունվում են մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակահատվածում։
ℹ️ Լրացուցիչ տեղեկատվության համար նույնպես կարող եք գրել՝ esc@ubngo.am էլ. հասցեին:
📌 Մանրամասները՝ https://drive.google.com/file/d/10RMzHFWszd5K7kjjPeN512fU7i5QtK4_/view
#ՄիավորողԿամուրջ #ESC #ESCwithUB #Spain #UB #UnitingBridge #Armenia #ԵՀԿ #youth #volunteering #volunteer #betchechange