🔸 Կներկայանա՞ս ու պատմես՝ որտեղ էիր կամավորություն անում
Բարև, ես Արթուրն եմ 👋։ Իմ կամավորական տարին անցկացրեցի Բեռլինում՝ Եվրոպական համերաշխության կորպուսի (ԵՀԿ) ծրագրի շրջանակում 🇩🇪։ Ինձ հյուրընկալել էր pewobe g GmbH in Frankfurt (Oder) կազմակերպությունը և ինձ հետ աշխատում էր Pewobe team-ը և "Kleine Wichtel" մանկապարտեզի անձնակազմը, որոնք իրոք լավագույն աջակիցն էր այնտեղ։
🔹 Ի՞նչի մասին էր քո կամավորությունը։
Իմ կամավորությունը մանկապարտեզում էր, որտեղ աշխատում էի 3-6 տարեկան երեխաների հետ։ Այնտեղ ես սովորեցի ոչ միայն մանկավարժական հմտություններ 📚, այլև այն, թե ինչպես կարելի է երեխաների համար լինել և՛ դաստիարակ, և՛ ընկեր։ Այս փորձառությունն օգնեց ինձ ավելի լավ հասկանալ երեխաների աշխարհը և զարգացնել հաղորդակցական ու կազմակերպչական հմտություններս 🗣️✨։
🔸 Քո ԵՀԿ փորձառության լավագույն պահը
Բեռլինի մանկապարտեզն առանձնահատուկ էր 🌟, քանի որ այնտեղ հավաքված էին տարբեր երկրներից եկած երեխաներ 🌍👫։ Յուրաքանչյուր օրը հնարավորություն էր շփվելու նոր մշակույթների հետ։ Տարբեր լեզուների ու ավանդույթների համադրությունը դարձնում էր առօրյան գունեղ ու բազմազան 🎶🥳։ Դժվարանում եմ առանձնացնել որևէ պահ, բայց երևի թե վերջին օրը, երբ ծնողներն ու երեխաները նվերներով էին ինձ դիմավորում. դա աշխատանքիս գնահատականն էր։
🔹 Ի՞նչ հետաքրքիր փաստ ես հայտնաբերել այդ երկրի մասին։
Գերմանիան ինձ համար բացահայտվեց որպես հարուստ մշակույթ ունեցող, զարգացած երկիր 🏰🎭։ Այն ունի մեծ պատմություն 📖, և ես ամեն անգամ նոր բան եմ սովորում թե՛ գերմանական արվեստից 🖼️, թե՛ ճարտարապետությունից 🏛️, թե՛ մարդկանց առօրյա սովորություններից։
🔸 Ի՞նչ խորհուրդ կտայիր ապագա կամավորներին
Ապագա կամավորներին կտամ հետևյալ խորհուրդը ✨․ ինչ աշխատանք էլ անեն, անեն սիրով ❤️ ու նվիրվածությամբ 🙌։ Երբ դու սիրում ես այն, ինչ անում ես, երեխաներն ու մարդիկ դա զգում են 💫։ Այդ անկեղծությունն է, որ ստեղծում է լավագույն փորձառությունները 🌟։
👉 Իսկ եթե դու էլ ես ուզում անցկացնել անմոռանալի կամավորական օրեր 🛤️💌, ապա հետևի'ր մեզ, որպեսզի առաջինն իմանաս մեր մյուս ԵՀԿ ծրագրերի մասին։
#UnitingBridge #ESC #ESCwithUB #volunteering #ԵՀԿ #ՄիավորողԿամուրջ #կամավորություն