ԲԱՑ ԿԱՆՉ | «EUth Workers in Action» միջազգային շարժունակություն երիտասարդական աշխատողների համար Խորվաթիայում 🇭🇷

📢 «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների բաց կանչ երիտասարդական աշխատողների համար՝ «EUth Workers in Action» Erasmus+ միջազգային շարժունակությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 5–13-ը Ջակովոյում, Խորվաթիա։


📍 Վայրը՝ Ջակովո, Խորվաթիա 🇭🇷

📅 Ծրագրի օրերը՝ 5–13 նոյեմբերի, 2026

⏰ Դիմելու վերջնաժամկետ՝ 25 սեպտեմբերի, 2026


🌍 Ծրագիրը համախմբելու է 27 մասնակցի 8 երկրներից՝ 🇭🇷 Խորվաթիայից, 🇷🇸 Սերբիայից, 🇲🇰 Հյուսիսային Մակեդոնիայից, 🇬🇪 Վրաստանից, 🇦🇲 Հայաստանից, 🇵🇹 Պորտուգալիայից, 🇬🇷 Հունաստանից և 🇮🇹 Իտալիայից։


💡 Ծրագրի մասին

«EUth Workers in Action»-ը նախատեսված է երիտասարդական աշխատողների, երիտասարդական առաջնորդների և երիտասարդների հետ ակտիվ աշխատող անձանց համար։

Դասընթացի հիմնական նպատակն է զարգացնել երիտասարդական աշխատողների կարողությունները՝ երիտասարդների ավելի ակտիվ, ներառական և բովանդակալից մասնակցությունը խթանելու համար։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն երիտասարդների մասնակցության և ժողովրդավարական գործընթացներում ներգրավվածության տարբեր ձևեր, կանդրադառնան երիտասարդների առջև առկա խոչընդոտներին և կզարգացնեն գործնական մեթոդներ իրենց համայնքներում կիրառելու համար։


Ծրագրի ընթացքում մասնակիցները՝

🔹 կզարգացնեն երիտասարդների մասնակցության, ակտիվ քաղաքացիության, ներառականության և ժողովրդավարական արժեքների վերաբերյալ իրենց գիտելիքներն ու հմտությունները,

🔹 կծանոթանան երիտասարդների հետ աշխատանքի նոր մեթոդների և գործիքների,

🔹 կուսումնասիրեն թվային գործիքների և նորարարական մոտեցումների կիրառումը երիտասարդական աշխատանքում,

🔹 կփոխանակվեն փորձով տարբեր երկրների երիտասարդական աշխատողների հետ,

🔹 կզարգացնեն նոր միջազգային համագործակցություններ և գաղափարներ ապագա ծրագրերի համար։


👥 Ովքե՞ր կարող են դիմել

Փնտրում ենք մասնակիցների, ովքեր՝

✔️18+ տարեկան են,

✔️ երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ կամ երիտասարդների հետ ակտիվ աշխատող անձինք են,

✔️ հետաքրքրված են երիտասարդների մասնակցության և նորարարական երիտասարդական աշխատանքի զարգացմամբ,

✔️ պատրաստ են զարգացնել իրենց հմտությունները և ձեռք բերված գիտելիքները հետագայում կիրառել իրենց կազմակերպությունում կամ համայնքում,

✔️ կարող են աշխատել անգլերենով,

✔️ պատրաստ են ակտիվորեն մասնակցել ծրագրի բոլոր փուլերին և հետագայում տարածել ծրագրի արդյունքները։


✈️ Ֆինանսական և մասնակցության պայմաններ

🏠 Ծրագրի ընթացքում կեցությունն ու սնունդը ապահովվում են ծրագրի կողմից։

✈️ Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը կազմում է 395 եվրո, և նախատեսված են մինչև 2 լրացուցիչ ճանապարհորդության օր։

⚠️ Մասնակիցները պետք է ունենան համապատասխան ճանապարհորդական/առողջության ապահովագրություն, որի ծախսը ծրագրով չի փոխհատուցվում։ Վիզայի հետ կապված համապատասխան ծախսերը կարող են փոխհատուցվել՝ կազմակերպիչների կողմից սահմանված ընթացակարգի համաձայն։

 «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի խորհրդի որոշմամբ՝ ընտրված մասնակիցների համար սահմանվել է 20 000 ՀՀ դրամ մասնակցության վճար։


🔗 Դիմելու հղում՝ Մասնակիցների կանչ. EUth Workers in Action  – Fill out form


📩 Հարցերի դեպքում՝ info@ubngo.am

Ծրագրեր

Հրապարակումներ