📢🇦🇲🇭🇷 ԲԱՑ ԿԱՆՉ | Երիտասարդական փոխանակում Խորվաթիայում
🌍 Քո ձայնը կարևոր է․ միացի՛ր, մասնակցի՛ր, ստեղծի՛ր փոփոխություն։
«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների բաց կանչ «EUth Voice in Action» միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին մասնակցելու համար, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 16-24-ը Դակովոյում, Խորվաթիա 🇭🇷։
🤝 Ծրագիրը համախմբելու է 36 երիտասարդների 6 երկրներից՝ 🇭🇷 Խորվաթիայից, 🇦🇲 Հայաստանից, 🇲🇰 Հյուսիսային Մակեդոնիայից, 🇬🇪 Վրաստանից, 🇬🇷 Հունաստանից և 🇵🇹 Պորտուգալիայից։
📍 Ովքե՞ր կարող են դիմել
💙 Մասնակցության համար նախորդ միջազգային փորձ չի պահանջվում։ Հատկապես խրախուսվում է ավելի քիչ հնարավորություններ ունեցող երիտասարդների մասնակցությունը։
💶 Մասնակցության պայմաններ
«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի խորհրդի որոշմամբ՝ ընտրված մասնակիցների համար սահմանվել է 20 000 ՀՀ դրամ մասնակցության վճար։
🏠 Ծրագրի ընթացքում կեցությունն ու սնունդը ապահովվում են, իսկ ✈️ ճանապարհածախսը փոխհատուցվում է ծրագրով սահմանված չափով։ Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը կազմում է 395 եվրո, նախատեսված են նաև մինչև 2 լրացուցիչ ճանապարհորդության օր։
🔗 Դիմելու հղումը՝ Մասնակիցների կանչ. EUth Voice in Action – Fill out form