Մասնակիցների կանչ։ From Reform to Participation: Strengthening Youth Engagement in Local Decision-Making in Armenia and Moldova
📢 ԲԱՑ ԿԱՆՉ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
🇦🇲🇲🇩 Դարձի՛ր փոփոխության մասնակից քո համայնքում
«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների բաց կանչ «From Reform to Participation: Strengthening Youth Engagement in Local Decision-Making in Armenia and Moldova» Հայաստան–Մոլդովա ծրագրին մասնակցելու համար։
Մենք փնտրում ենք 16–30 տարեկան երիտասարդների Աշտարակ խոշորացված համայնքից, ովքեր հետաքրքրված են երիտասարդների մասնակցությամբ, համայնքային զարգացմամբ և տեղական ժողովրդավարությամբ և պատրաստ են իրենց գաղափարները վերածել իրական գործողությունների։
🔹 Ծրագրի ընթացքում մասնակիցները՝
🔎 կուսումնասիրեն երիտասարդների մասնակցության խնդիրներն ու հնարավորությունները Հայաստանում և Մոլդովայում,
💻 կմասնակցեն առցանց աշխատարանների և մենթորական հանդիպումների,
🤝 կաշխատեն Հայաստանի և Մոլդովայի երիտասարդների հետ և կփոխանակվեն փորձով,
🏛️ կներգրավվեն երիտասարդների և տեղական իշխանությունների միջև երկխոսության գործընթացներում,
🤝 հնարավորություն կունենան մասնակցելու Հայաստանում անցկացվելիք ուսումնական այցին կամ Մոլդովայում կայանալիք միջազգային ֆորումին,
💡 կմշակեն և կիրականացնեն երիտասարդների կողմից ղեկավարվող տեղական նախաձեռնություններ,
🎲 կմասնակցեն երիտասարդների մասնակցության թեմայով կրթական սեղանի խաղի ստեղծմանը։
Ծրագրի շրջանակում Հայաստանից նախատեսվում է ընտրել 10 երիտասարդ։
📍 Ովքե՞ր կարող են դիմել
✔️ 16–30 տարեկան երիտասարդներ, որոնք բնակվում են Աշտարակ խոշորացված համայնքում,
✔️ համայնքային կյանքում ակտիվ ներգրավվելու ցանկություն ունեցող երիտասարդներ,
✔️ ծրագրի տարբեր փուլերին ակտիվ մասնակցելու պատրաստակամություն ունեցող անձինք։
Հատկապես խրախուսում ենք դիմել գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդներին, երիտասարդ կանանց, ավելի քիչ հնարավորություններ ունեցող երիտասարդներին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու ներկայում Աշտարակ համայնքում բնակվող երիտասարդներին։
📅 Ծրագրի ժամանակահատված՝ օգոստոս–դեկտեմբեր 2026
⏳ Դիմումների վերջնաժամկետ՝ 02.09.2026
🔗 Դիմելու հղում՝ From Reform to Participantion – Fill out form