«Միավորող կամուրջ»-ի թիմը մասնակցեց «LEVEL UP – MISSION POSSIBLE» Erasmus+ երիտասարդական փոխանակմանը Ռումինիայում
🌍🇦🇲 «Միավորող կամուրջ» ՀԿ-ի թիմը մասնակցեց Ռումինիայում անցկացված «LEVEL UP – MISSION POSSIBLE» Erasmus+ միջազգային երիտասարդական փոխանակմանը։ 🇪🇺
📍 Հուլիսի 30-ից օգոստոսի 8-ը Ռըմնիկու Սըրատ քաղաքում անցկացված ծրագիրը համախմբեց 35 երիտասարդների և խմբի ղեկավարների՝ 🇷🇴 Ռումինիայից (Ռըմնիկու Սըրատ), 🇬🇷 Հունաստանից (Նեա Էպիվատես), 🇹🇷 Թուրքիայից (Կայսերի), 🇲🇩 Մոլդովայից (Էդինեց), 🇦🇲 Հայաստանից (Օշական), 🇲🇰 Հյուսիսային Մակեդոնիայից (Ստրումիցա) և 🇨🇾 Կիպրոսից (Նիկոսիա)։
🤝 Տասնօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները ոչ ֆորմալ կրթության միջոցով անդրադարձան երիտասարդների սոցիալական ներառմանը և ակտիվ մասնակցությանը, 🧠 հոգեկան առողջությանն ու բարեկեցությանը, 🌱 կայուն զարգացմանը և 🌍 միջմշակութային երկխոսությանը։
💙 Ուրախ ենք, որ մեր թիմը հերթական անգամ ներկայացրեց Հայաստանը միջազգային հարթակում, ձեռք բերեց նոր փորձ ու գիտելիքներ և ամրապնդեց կապերը եվրոպական գործընկերների հետ։
🙏 Շնորհակալություն ONIX Youth Association-ին ջերմ հյուրընկալության և այս հնարավորության համար։