Բաց կանչ․ փնտրում ենք թեմատիկ դասընթացավարների

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն «Հարավային Կովկասի երիտասարդական ցանց․ երիտասարդ քաղաքացիական առաջնորդներ՝ հանուն փոփոխության» ծրագրի շրջանակում փնտրում է Հայաստանում բնակվող երեք թեմատիկ դասընթացավարի՝ «Քաղաքացիական առաջնորդություն», «Քաղաքացիական տարածք» և «Ապատեղեկատվության հակազդում» ուղղություններով։

Ծրագիրը միավորում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 18 երիտասարդ քաղաքացիական առաջնորդների՝ նպաստելով նրանց քաղաքացիական ներգրավվածությանը, ժողովրդավարական մասնակցությանը և տարածաշրջանային համագործակցությանը։

Յուրաքանչյուր ընտրված դասընթացավար անգլերենով կմշակի և կվարի 2.5–3 ժամ տևողությամբ մեկ ինտերակտիվ առցանց դասընթաց՝ երեք երկրների բոլոր մասնակիցների համար։ Դասընթացները նախատեսվում է իրականացնել 2026 թ․ սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։

Փնտրում ենք համապատասխան թեմատիկ փորձ, ոչ ֆորմալ կրթության մեթոդների իմացություն և երիտասարդների համար ինտերակտիվ դասընթացներ մշակելու ու վարելու փորձ ունեցող մասնագետների։

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրությունը, տեխնիկական առաջարկը և ֆինանսական առաջարկն ուղարկել info@ubngo.am հասցեին։

Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թ․ օգոստոսի 28, ժամը 23։59՝ Հայաստանի ժամանակով։

Պարտականությունների, պահանջվող որակավորումների, դիմելու կարգի և գնահատման չափանիշների ամբողջական նկարագրությունը հասանելի է կից տեխնիկական առաջադրանքում։

Ծրագիրը համակարգվում է «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի կողմից՝ «Եվրաակումբ Կվարելիի» հետ համագործակցությամբ և իրականացվում է ERICS-ի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և GMF Անդրատլանտյան հիմնադրամի աջակցությամբ։

Հրապարակումներ