Աշխատանքի հնարավորություն- Տեղական ծրագրերի օգնական

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ Տեղական ծրագրերի օգնականի համար։

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Տեղական ծրագրերի օգնական

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ ծառայությունների մատուցում, 6 ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Օգոստոսի 25, 2026 թ․

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ ճկուն, նախապես համաձայնեցվող գրաֆիկով

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Օշական, Մաշտոցի 97, «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կազմակերպության ղեկավար

Եթե սիրում ես աշխատել երիտասարդների հետ և ուզում ես ներգրավվել Օշականում ու Աշտարակ համայնքում իրականացվող երիտասարդական և համայնքային ծրագրերում, ապա փնտրում ենք հենց Ձեզ։

Մենք փնտրում ենք Տեղական ծրագրերի օգնականի, ով կմիանա մեր թիմին և կաջակցի ՀԿ-ի առօրյա աշխատանքին, տեղական միջոցառումների կազմակերպմանը։

Ի՞նչ է անելու նոր թիմակիցը․

  • օժանդակելու է տեղական երիտասարդական, կրթական և համայնքային միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը,
  • աջակցելու է գրասենյակային առօրյա գործերի կազմակերպմանը,
  • աջակցելու է մասնակիցների հետ կապի, գրանցումների, նյութերի և հանդիպումների կազմակերպման հարցերում,
  • ապահովելու է իրականացվող գործունեության փաստաթղթավորումը՝ ցուցակներ, լուսանկարներ, նյութերի արխիվացում և կարճ տեղեկատվական ամփոփումներ,
  • աջակցելու է հաղորդակցական աշխատանքներին, սոցիալական ցանցերի համար նյութերի հավաքագրմանը,
  • հոգ է տանելու մեր գրասենյակի, գրադարանի և աշխատանքային տարածքի կազմակերպվածության մասին,
  • Մասնակցել կազմակերպության աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
  • Ո՞ւմ ենք փնտրում․

    • Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչ (18-35 տարեկան), ցանկալի է՝ Օշականից կամ հարակից բնակավայրերից,
    • պատասխանատու, նախաձեռնող և մանրուքների նկատմամբ ուշադիր անձ,
    • հաղորդակցվող և թիմում աշխատելու կարողությամբ,
    • համակարգչային գրագիտությամբ և MS Office ծրագրերի լավ իմացությամբ,
    • Canva-ի գործնական իմացությամբ,
    • պատրաստ՝ միջոցառումների օրերին աշխատելու ճկուն գրաֆիկով,
    • անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
    • երիտասարդական, համայնքային կամ կամավորական գործունեության փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ։

    ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

    Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ info@ubngo.am էլ. հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Տեղական ծրագրերի օգնական»։

    Դիմելու վերջնաժամկետն է` ս․թ․ օգոստոսի 20-ը, ժամը 23:59-ը։


    Ներկայացված պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, իսկ պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

Հրապարակումներ