Բաց կանչ։ YOU(th) 4 GREEN Ashtarak
Հետաքրքրվա՞ծ ես շրջակա միջավայրի պահպանությամբ, կլիմայի փոփոխության դեմ պայքարով և քո համայնքում դրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությամբ։
«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հրավիրում է Աշտարակ խոշորացված համայնքում բնակվող 20 երիտասարդների (13–24 տարեկան)՝ մասնակցելու «YOU(th) 4 GREEN Ashtarak» ծրագրին։
Ծրագրի նպատակն է երիտասարդների ակտիվ մասնակցությամբ նպաստել համայնքում բնապահպանական պատասխանատու վարքագծի ձևավորմանը, օրգանական թափոնների կայուն կառավարմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։
Ի՞նչ է ներառում ծրագիրը
Ընտրված մասնակիցները՝
կմասնակցեն երկու կրթական աշխատաժողովների, որոնց ընթացքում կծանոթանան օրգանական մնացորդների այրման վնասակար ազդեցություններին, կլիմայի փոփոխությանը, առողջության և շրջակա միջավայրի փոխկապակցվածությանը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության հիմունքներին,
կմասնակցեն պլոգինգի նախաձեռնություններին՝ նպաստելով համայնքի հանրային տարածքների մաքրմանը,
կմշակեն և կիրականացնեն բնապահպանական իրազեկման արշավներ Աշտարակ համայնքի բնակավայրերում՝ խթանելով թափոնների պատասխանատու կառավարման մշակույթը,
փորձագետների հետ միասին կմասնակցեն համայնքի մանկապարտեզներում իրականացվող բնապահպանական կրթական աշխատարաններին՝ նպաստելով երեխաների բնապահպանական գիտելիքների և սովորույթների ձևավորմանը,
կդառնան համայնքում բնապահպանական արժեքների տարածողներ և դրական փոփոխությունների նախաձեռնողներ։
Մասնակիցները պետք է պատրաստ լինեն ներգրավվելու ծրագրի բոլոր փուլերին՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։
Ո՞վ կարող է դիմել
Դու կարող ես դիմել, եթե՝
13–24 տարեկան ես,
բնակվում ես Աշտարակ խոշորացված համայնքում,
հետաքրքրված ես շրջակա միջավայրի պահպանությամբ և համայնքային կյանքին ակտիվ մասնակցությամբ,
պատրաստ ես սովորելու, համագործակցելու և իրականացնելու գործնական բնապահպանական նախաձեռնություններ,
կարող ես մասնակցել ծրագրի բոլոր փուլերին։
Հատկապես խրախուսվում է գյուղական բնակավայրերում ապրող և Արցախից բռնի տեղահանված երիտասարդների մասնակցությունը։
Ի՞նչ կտա քեզ մասնակցությունը
Ծրագրի շրջանակում դու՝
ձեռք կբերես գիտելիքներ կլիմայի փոփոխության, օրգանական թափոնների կառավարման և օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ,
կզարգացնես բնապահպանական առաջնորդության, թիմային աշխատանքի և համայնքային մասնակցության հմտություններդ,
գործնական փորձ ձեռք կբերես իրազեկման արշավների կազմակերպման և իրականացման ոլորտում,
կհամագործակցես այլ ակտիվ երիտասարդների, փորձագետների և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ,
քո ներդրումը կունենաս համայնքի մաքրման, կանաչապատման և բնապահպանական մշակույթի ձևավորման գործում։
Մասնակցությունն անվճար է։
Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 7
Դիմելու հղումը՝ YOU(th) 4 GREEN Ashtarak – Fill out form
Հարցերի դեպքում կարող եք գրել՝ robert_meliksetyan@ubngo.am
Փոփոխությունը սկսվում է քեզնից, իսկ կանաչ համայնքը՝ մեր միասնական քայլերից։