🌊 Բաց կանչ․ միացի՛ր WaterWave Initiative ծրագրին

Հետաքրքրվա՞ծ ես շրջակա միջավայրի պահպանությամբ, կլիմայական արդարությամբ և քո համայնքում դրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությամբ։ 🌱

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հրավիրում է Աշտարակ խոշորացված համայնքում բնակվող  15 երիտասարդների՝ մասնակցելու WaterWave Initiative ծրագրին։

Ծրագրի նպատակն է երիտասարդների առաջնորդությամբ նպաստել տեղական ջրային ռեսուրսների պահպանությանը և ջրի կայուն կառավարմանը։

💧 Ի՞նչ է ներառում ծրագիրը

Ընտրված մասնակիցները՝

🔹 կմասնակցեն եռօրյա Ջրային առաջնորդության լաբորատորիային(օգոստոսի 16-18), որի ընթացքում կանդրադառնան տեղական ջրային խնդիրներին, կլիմայական արդարությանը, բնապահպանական առաջնորդությանը և շահերի պաշտպանությանը,

🔹 կմշակեն և կիրականացնեն տեղական ջրային ռեսուրսների պահպանությանը նվիրված երիտասարդական իրազեկման արշավ,

🔹 կհանդիպեն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ և կներկայացնեն համայնքային հետազոտության արդյունքները,

🔹 կմասնակցեն համայնքի ջրային ռեսուրսների քարտեզագրմանն ու դաշտային հետազոտությանը,

🔹 կբացահայտեն աղտոտված տարածքներն ու ջրի օգտագործման վնասակար գործելակերպերը,

🔹 համայնքի բնակիչների հետ միասին կմասնակցեն Քասախ և Շահվերդ գետերի շրջակայքում իրականացվող համայնքային բնապահպանական գործողությանը։

Մասնակիցները պետք է պատրաստ լինեն ներգրավվելու ծրագրի բոլոր փուլերին՝ 2026 թվականի օգոստոսից սեպտեմբեր։

👥 Ո՞վ կարող է դիմել

Դու կարող ես դիմել, եթե՝

✅ բնակվում ես Աշտարակ խոշորացված համայնքում,

✅ հետաքրքրված ես շրջակա միջավայրի պահպանությամբ և համայնքային զարգացմամբ,

✅պատրաստ ես սովորելու, համագործակցելու և գործնական քայլեր ձեռնարկելու,

✅ կարող ես մասնակցել ծրագրի բոլոր փուլերին։

Հատկապես խրախուսվում է գյուղական բնակավայրերում ապրող և համայնքում բնակվող բռնի տեղահանված երիտասարդների մասնակցությունը։

Բնապահպանական ոլորտում նախորդ փորձը պարտադիր չէ։

🌱 Ի՞նչ կտա քեզ մասնակցությունը

Ծրագրի շրջանակում դու՝

💡 գիտելիքներ ձեռք կբերես ջրի կայուն կառավարման և կլիմայական արդարության վերաբերյալ,

🗣️կզարգացնես առաջնորդության, շահերի պաշտպանության և հաղորդակցության հմտություններդ,

📢 գործնական փորձ ձեռք կբերես իրազեկման արշավի մշակման և իրականացման ոլորտում,

🤝կհամագործակցես այլ ակտիվ երիտասարդների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ,

🌊 քո ներդրումը կունենաս տեղական գետերի պահպանությանն ուղղված գործնական լուծումների ստեղծման գործում։

Մասնակցությունն անվճար է։

📅 Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 8
🔗 Դիմելու հղումը՝ WaterWave Initative – Fill out form

📩 Հարցերի դեպքում կարող եք գրել՝ hasmik_torosyan@ubngo.am։

🌊 Փոփոխության ալիքը սկսվում է մեզնից

Հրապարակումներ