📣 Մասնակիցների կանչ. Աշտարակի երիտասարդ դեսպաններ

🚀 Մեկնարկում է «Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագիրը

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն և «Ոսկեհատ» երիտասարդական ՀԿ-ն մեկնարկում են նոր երիտասարդական ծրագիր, որի նպատակն է ձևավորել Աշտարակ համայնքի ակտիվ երիտասարդների շարունակական ցանց։

📅 Ծրագրի առաջին փուլը եռօրյա վերապատրաստումն է, որը կանցկացվի օգոստոսի 1–3-ը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և հմտություններ՝ երիտասարդական մասնակցության, առաջնորդության, հաղորդակցության, թիմային աշխատանքի և համայնքային ներգրավվածության վերաբերյալ։

Ծրագրին կարող են դիմել Աշտարակ համայնքում բնակվող 15-30 տարեկան երիտասարդները։

Դասընթացից հետո մասնակիցները՝

🔸 կդառնան երիտասարդ դեսպանների ցանցի անդամ,
🔸 կմասնակցեն հանդիպումների և քննարկումների,
🔸 կներգրավվեն կամավորական աշխատանքներում,
🔸 կմասնակցեն մեր կազմակերպությունների ծրագրերին և միջոցառումներին,
🔸 ցանկության դեպքում կկարողանան զարգացնել սեփական գաղափարներն ու նախաձեռնությունները՝ ստանալով խորհրդատվական և կազմակերպչական աջակցություն։

Եթե ցանկանում ես նոր գիտելիքներ ձեռք բերել, նոր մարդկանց ճանաչել և ակտիվորեն ներգրավվել Աշտարակ համայնքի երիտասարդական կյանքում, միացի՛ր մեզ։

🔗 Դիմելու հղում՝ Աշտարակի երիտասարդ դեսպաններ – Fill out form
Վերջնաժամկետը՝ 29.07.2026

«Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագիրը իրականացվում է «Միավորող կամուրջ» և «Ոսկեհատ» ՀԿ-ների կողմից՝ Աշտարակի համայնքապետարանի աջակցությամբ։

#ԱշտարակիԵրիտասարդԴեսպաններ #UnitingBridge #Voskehat #ԵրիտասարդականՄասնակցություն #Աշտարակ

Հրապարակումներ