🌿 «Միավորող կամուրջը» մասնակցել է Youth and Environment Europe (YEE) ցանցի 2026 թվականի գլխավոր ժողովին

🌿 «Միավորող կամուրջը» մասնակցել է Youth and Environment Europe (YEE) ցանցի 2026 թվականի գլխավոր ժողովին։

Միջոցառումն անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 🇨🇿։

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն ներկայացնում էր մեր պատվիրակ Հասմիկ Թորոսյանը, իսկ Շողիկ Ղազարյանը մասնակցում էր որպես YEE-ի փոխնախագահ։

Գլխավոր ժողովի ընթացքում YEE-ի անդամները կարևոր որոշումներ ընդունեցին ցանցի ռազմավարական առաջնահերթությունների, կառավարման և հետագա զարգացման վերաբերյալ։

Մենք ակտիվորեն մասնակցեցինք քննարկումներին, ներկայացրինք մեր տեսակետներն ու առաջարկեցինք փոփոխություններ առանցքային փաստաթղթերում՝ նպաստելով ցանցի ապագա ուղղությունների ձևավորմանը։

Հպարտ ենք, որ այս ոգեշնչող համայնքի մասն ենք և բարձր ենք գնահատում տարիների ընթացքում ձևավորված արժեքավոր համագործակցություններն ու գործընկերությունները։ Միասին շարունակում ենք աշխատել ավելի կայուն, ներառական և արդար ապագայի համար։ 💚🌍

#UnitingBridge #YEE #YEEGA2026 #YouthForEnvironment #YouthParticipation #Sustainability

Հրապարակումներ