#ESCwithUB 🎒 Կամավորության հնարավորություն Գերմանիայում 🇩🇪🇪🇺
📍 Վայր՝ Բրեմեն, Գերմանիա
🗓 Տևողություն՝ 07.10.2026 – 30.09.2027 / մոտ 12 ամիս
🏫 Ընդունող կազմակերպություն՝ NaturKultur Bremen e.V.
⏳ Դիմելու վերջնաժամկետ՝ 19.07.2026
🤝 Ծրագիրը ներառում է՝
🔹 աշխատանք միջազգային երիտասարդական կազմակերպության թիմում և աջակցություն երիտասարդական աշխատանքի ոլորտում,
🔸 նոր կապերի ստեղծում Բրեմենի և շրջակա տարածքի կազմակերպությունների, դպրոցների, երիտասարդական կենտրոնների, ՀԿ-ների և մշակութային նախաձեռնությունների հետ,
🔹 ներկայացումների անցկացում միջազգային երիտասարդական աշխատանքի և կամավորության հնարավորությունների մասին՝ կազմակերպության աջակցությամբ և նախապատրաստմամբ,
🔸 տեղական միջոցառումների և նախաձեռնությունների կազմակերպում, օրինակ՝ շրջակա միջավայրի մաքրման ակցիաներ, աշխատարաններ և այլ համայնքային ակտիվություններ,
🔹 աջակցություն կազմակերպության կայքի, տեղեկատվական նյութերի և հանրային տեսանելիության ստեղծման աշխատանքներին,
🔸 սեփական նախագծերի և գաղափարների մշակում ու իրականացում,
🔹 աջակցություն NaturKultur e.V.-ի տարբեր ոլորտներում՝ ներառյալ սոցիալական մեդիա, բովանդակության ստեղծում և կայուն զարգացման նախաձեռնություններ,
🔸 Բրեմենի շրջայցերի կազմակերպում ծրագրի մասնակիցների համար և աջակցություն տեղական միջոցառումներին Բրեմենում ու Գարլստեդտում ✨
👤 Մասնակիցների պրոֆիլ
Ծրագրին կարող են դիմել 18–30 տարեկան երիտասարդներ, ովքեր՝
🔸 հետաքրքրված են մարդկանց հետ շփմամբ, նոր կապերի ստեղծմամբ և երիտասարդական աշխատանքով,
🔹 ցանկանում են զարգացնել հաղորդակցման, կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտությունները,
🔸 ստեղծարար են, նախաձեռնող և պատրաստ են իրականացնել սեփական գաղափարները,
🔹 բաց են տարբեր մշակույթների, կրոնների և սոցիալական միջավայրերի մարդկանց հետ աշխատելու համար,
🔸 ունեն անգլերենի կամ գերմաներենի իմացություն և պատրաստակամ են զարգացնել լեզվական հմտությունները 🌍🤝
💶 Պայմանները
🔹 Տեղավորում Բրեմենում՝ ԵՀԿ այլ կամավորների հետ միասին / սեփական սենյակով
🔸 Ամսական ֆինանսական աջակցություն՝
• 210€ գրպանի գումար
• 323€ կեցության ծախսերի համար
🔹 Ճանապարհածախսի փոխհատուցում՝ ըստ հեռավորության / մոտ 211–395€
🔸 Տեղական տրանսպորտի ծախսերի ապահովում
🔹 Առողջության ապահովագրություն
🔸 Կոորդինատորի և մենթորի աջակցություն ծրագրի ողջ ընթացքում
🔹 Գերմաներենի դասեր՝ շաբաթական մեկ անգամ, և առցանց լեզվական աջակցություն / OLS 🇩🇪📚
📝 Դիմելիս
Sending organisation բաժնում պարտադիր նշեք՝
“Uniting Bridge” social NGO
📧 e-mail: esc@ubngo.am
⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այս հնարավորության համար CV-ն և մոտիվացիոն նամակը էլ. փոստով ուղարկելու դեպքում չեն դիտարկվում։ Դիմումը անհրաժեշտ է լրացնել միայն առցանց հայտադիմումի միջոցով։
Սիրելի՛ երիտասարդներ, եթե ունեք հարցեր կամ հայտադիմումը լրացնելու ընթացքում աջակցության կարիք ունեք, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով 📧 esc@ubngo.am էլ. հասցեին։
Ընտրվելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել մեզ։
🔎 Մանրամասները և հայտադիմումը՝ այստեղ՝ https://www.naturkultur.eu/en/volunteering-local-connections-naturkultur/
#ՄիավորողԿամուրջ #ESC #Կամավորություն #Գերմանիա #ESCwithUB