🇪🇺 Բացահայտի՛ր Եվրոպան քո համայնքում

Եվրոպայի օրեր 2026-ի շրջանակում Եվրաակումբ Օշականը🇪🇺🇦🇲 և «Միավորող կամուրջ» ՀԿ-ն հրավիրում են 13–26 տարեկան երիտասարդներին մասնակցելու ինտերակտիվ բացօթյա միջոցառման։

Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը կմասնակցեն եվրոպական թեմայով քվեստի, կբացահայտեն Եվրոպան, ԵՄ անդամ երկրները, դրոշները, լեզուները, մշակութային բազմազանությունը և երիտասարդների համար առկա հնարավորությունները։

Քվեստի ավարտին թիմերը կստանան խորհրդանշական բանալիներ 🔑 և կփորձեն բացել օրվա ամենակարևոր արկղը՝ EuroBOX-ը 📦🇪🇺🇦🇲

Իսկ թե ինչ կա արկղում, կիմանանք միայն բացելուց հետո 👀✨

📍 Վայրը՝ Մաշտոցի 97, Օշական
🕐 Ժամը՝ 13:00
👥 Մասնակիցներ՝ 13–26 տարեկան երիտասարդներ
🌍 Ձևաչափը՝ քվեստ, թիմային առաջադրանքներ և ինտերակտիվ աշխատարաններ

🔗 Մասնակցության համար խնդրում ենք լրացնել գրանցման հայտը՝ ԱՅՍՏԵՂ

Տեղերը սահմանափակ են։ Գրանցված մասնակիցների հետ կապ կհաստատենք հավելյալ մանրամասների համար։

⏳ Հայտերի լրացման վերջնաժամկետը՝ 14.05.2026

📌 «Եվրաակումբ Օշական»-ի համակարգումն իրականացնում է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունը՝ «Միավորող կամուրջ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

#EuroclubOshakan #UnitingBridge #EUDays2026 #UnlockingEurope #EUinArmenia #ԵվրաակումբՕշական #YEA

Հրապարակումներ