Մասնակիցների կանչ «Youth Centers of Tomorrow» ծրագրի շրջանակում 6 առցանց դասընթացների համար

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Youth Centers of Tomorrow – development of competence and promotion of volunteering in Armenia» ծրագրի շրջանակում նախատեսվում է 6 առցանց դասընթաց, որոնք միտված են երիտասարդական կենտրոնների զարգացմանը, նրանց կարողությունների ամրապնդմանը և Հայաստանում կամավորության խթանմանը։

Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու հետևյալ թեմաներին․

🔹 երիտասարդական կենտրոնների և թիմերի կառավարում
🔹 ֆինանսավորման աղբյուրներ և դրամահավաք
🔹 երիտասարդական աշխատանքի մեթոդներ
🔹 կամավորության զարգացում
🔹 երիտասարդական կենտրոնների մասին հանրային իրազեկվածության բարձրացում
🔹 երիտասարդական կենտրոնների տեսանելիության և դրական կերպարի ձևավորում

📍 Անցկացման ձևաչափը՝ առցանց, Zoom հարթակում
🗣️ Աշխատանքային լեզուն՝ անգլերեն
📩 Հանդիպման հղումը կուղարկվի մասնակիցներին էլեկտրոնային փոստով

Եթե ցանկանում եք զարգացնել ձեր գիտելիքներն ու հմտությունները երիտասարդական աշխատանքի, կենտրոնների կառավարման և կամավորության ոլորտներում, ապա միացե՛ք մեզ։

📝 Գրանցվելու համար լրացրե՛ք հայտադիմումը, մինչև 01.05.2026

Ծրագիրն իրականացվում է «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի և լեհ գործընկեր Level Up կազմակերպության համագործակցությամբ։

Ծրագիրը համաֆինանսավորվում է Polish-American Freedom Foundation-ի կողմից՝ RITA – Region in Transition ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Education for Democracy Foundation-ի կողմից։

#ՄիավորողԿամուրջ #YouthCentersOfTomorrow #LevelUp #ԵրիտասարդականԿենտրոններ #Կամավորություն #ԵրիտասարդականԱշխատանք #ԱռցանցԴասընթաց

Հրապարակումներ