Ուսումնական այց Լեհաստանի Լոձ քաղաքում 🇵🇱🇪🇺
Ապրիլի 11-17ը կայացավ ուսումնական այց Լեհաստանի, Լոձ քաղաքում։
Ուսումնական այցի ընթացքում նրանք ծանոթացան երիտասարդներին մոտիվացնելու և նրանց մասնակցությունը բարձրացնելու մեթոդներին, ինչպես նաև երիտասարդների հետ աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության արդյունավետ գործիքներին։
Այցի կարևոր հատվածներից մեկը սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց ծառայություններ մատուցող կազմակերպություններ այցելություններն էին, որտեղ ներկայացվել են նրանց աշխատանքի փորձը և կիրառվող մեթոդները։
Մասնակիցներին ներկայացվել են նաև միջտարիքային համագործակցության ծրագրեր և մոտեցումներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, պետական և բիզնես կառույցների միջև համագործակցության հաջող օրինակներ։
Ուսումնական այցի շրջանակում մասնակիցները համագործակցել և ծանոթացել են տարբեր կառույցների գործունեությանը, ինչպես նաև ԵՀԿ ծրագրի հնարավորություններին։
Այցը կարևոր հնարավորություն էր նոր փորձ ձեռք բերելու, միջազգային կապեր հաստատելու և ձեռք բերած գիտելիքները տեղական մակարդակում կիրառելու համար 🌍✨
Ծրագիրը համաֆինանսավորվել է Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամի կողմից՝ RITA – «Տարածաշրջանը անցումային փուլում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Կրթություն հանուն ժողովրդավարության» հիմնադրամի կողմից։