#ESCwithUB Ֆրանսիայում 🇫🇷🇪🇺

#ESCwithUB 🌱 Կամավորության հնարավորություն Ֆրանսիայում 🇫🇷🇪🇺

📍 Որտեղ: Անսի, Ֆրանսիա
🗓 Տևողությունը: 01.09.2026 – 30.06.2027
⏳ Մեկնարկը: սեպտեմբեր 2026

🏫 Ծրագիրը ներառում է՝

🔹 Աջակցություն 15–25 տարեկան ուսանողների միջազգային ծրագրերին ✈️
🔸 Աշխատարանների պատրաստում և կազմակերպում ուսանողների հետ միասին 🎓
🔹 Աջակցություն Mobility Evening միջոցառման կազմակերպմանը և համակարգմանը 🌍
🔸 Մասնակցություն միջազգային ծրագրերի նախապատրաստական աշխատանքներին

🌱 Կայուն զարգացման ուղղությամբ ակտիվություններ

🔹 Կայուն զարգացման թեմաներով իրազեկման միջոցառումների կազմակերպում և անցկացում ուսանողների հետ միասին ♻️

🌍 Լրացուցիչ ակտիվություններ

🔸 Սեփական երկրի և մշակույթի ներկայացում ուսումնական խմբերում
🔹 Մասնակցություն բնակավայրային (residential) ակտիվությունների կազմակերպմանը՝ խոհարարական երեկոներ, փիլիսոփայական քննարկումներ, լճի շրջակայքով զբոսանքներ և այլ ակտիվություններ 🍳☕🚶‍♂️

👤 Մասնակիցների պրոֆիլ

18–30 տարեկան երիտասարդներ, ովքեր՝

🔹 հետաքրքրված են միջմշակութային փոխանակմամբ և համագործակցությամբ
🔸 ցանկանում են զարգացնել ֆրանսերենի իրենց հմտությունները 🇫🇷
🔹 պատրաստ են օգտագործել անգլերենը միջազգային ծրագրերի շրջանակում
🔸 հետաքրքրվածությունը գյուղատնտեսության, շրջակա միջավայրի կամ տուրիզմի ոլորտներով առավելություն է 🌿

💶 Պայմանները

🔹 Անվճար կացություն՝ կահավորված առանձին սենյակով, ծրագրի վայրին մոտ 🏠
🔸 Օրական գրպանի գումար
🔹 Ամսական սննդի գումար + սնունդ ուսումնական կենտրոնում աշխատանքային օրերին 🍽️
🔸 Տրամադրվում է հեծանիվ տեղաշարժի համար 🚲
🔹 Ճանապարհածախսը փոխհատուցվում է ESC ծրագրի կանոնների համաձայն ✈️

🎓 Ուսուցման հնարավորություններ

🔹 Անվճար ֆրանսերենի դասընթացների հնարավորություն
🔸 Առաջին օգնության դասընթաց ⛑️
🔹 Լրացուցիչ վերապատրաստումներ՝ միջազգային համերաշխության, կայուն նախագծերի մշակման, բյուջեի կառավարման և հանրային խոսքի թեմաներով 🌍

🔎 Մանրամասները և հայտադիմումը՝ այստեղ

Հրապարակումներ