01Հնարավորություն · local
Կամավորների ակադեմիա| Բաց կանչ Աշտարակ համայնքի երիտասարդների համար
«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հրավիրում է Աշտարակ համայնքի բնակավայրերում ապրող 14–25 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Կամավորների ակադեմիային»։
Ակադեմիային կմասնակցի 20 երիտասարդ։ Ծրագիրը ներառում է եռօրյա դասընթաց, մեկօրյա առցանց միջազգային փոխանակում և համայնքային կամավորական հնարավորություններ։
Դիմելու վերջնաժամկետը՝ 10 նոյեմբերի 2026 թ.

Ապրո՞ւմ ես Աշտարակ համայնքի բնակավայրերից մեկում, 14–25 տարեկան ես և ուզում ես ավելի ակտիվ մասնակցել համայնքիդ կյանքին։ Դիմի՛ր «Կամավորների ակադեմիային»։
Ծրագիրը կօգնի մասնակիցներին զարգացնել կամավորական և թիմային աշխատանքի հմտությունները, ծանոթանալ երիտասարդների մասնակցության հնարավորություններին ու տեղական ինքնակառավարման դերին, ինչպես նաև գաղափարները վերածել համայնքի համար օգտակար գործողությունների։
Ծրագիրը ներառում է՝
- եռօրյա ակադեմիա՝ կամավորության, թիմային աշխատանքի, երիտասարդների մասնակցության և տեղական ինքնակառավարման թեմաներով,
- մեկօրյա առցանց միջազգային փոխանակում՝ այլ երկրի երիտասարդների հետ փորձով և գաղափարներով կիսվելու համար,
- համայնքային կամավորական աշխատանքներում ներգրավվելու հնարավորություն։
Դիմել կարող են 14–25 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Աշտարակ համայնքի գյուղական բնակավայրերում։
Ակադեմիայի անցկացման օրերի մասին կտեղեկացվեն ընտրված մասնակիցները։ Ակադեմիան իրականացվելու է «Միավորող կամուրջ» ՀԿ-ում(հասցեն՝ Օշական, Մաշտոցի 97):
Դիմելու վերջնաժամկետը՝ 10 նոյեմբերի 2026 թ.
Լրացրո՛ւ հայտադիմումը` https://forms.cloud.microsoft/e/4eYZyK7xbL
Հարցերի համար՝ info@ubngo.am
Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր։
Ծրագիրն իրականացնում է «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն՝ Էստոնիայի Հանրապետության զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության միջոցների աջակցությամբ ու համաֆինանսավորմամբ։
