01Հնարավորություն
Մասնակիցների կանչ | «Safe to Learn» ուսումնական ծրագիր Ֆրանսիայում 🇫🇷
📢 «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հրավիրում է երիտասարդներին դիմելու «Safe to Learn: Safeguarding Essentials in Non-Formal Education» միջազգային ուսումնական ծրագրին, որը տեղի կունենա 2027 թվականի մարտի 14–20-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։
🌍 Ուսումնական ծրագիրը կմիավորի եվրոպական տարբեր երկրների 30 երիտասարդների՝ ուսումնասիրելու, թե ինչպես ստեղծել անվտանգ, ներառական և աջակցող միջավայր ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ընթացքում։

📢 «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հրավիրում է Հայաստանի երիտասարդներին դիմելու «Safe to Learn: Safeguarding Essentials in Non-Formal Education» («Անվտանգ ուսուցում․ պաշտպանության և անվտանգության հիմնարար սկզբունքները ոչ ֆորմալ կրթության մեջ») միջազգային ուսումնական ծրագրին մասնակցելու համար։
📍 Վայրը՝ Ստրասբուրգ, Ֆրանսիա
📆 Ամսաթվերը՝ 2027 թ․ մարտի 14–20
💶 Մասնակցության վճարը՝ 85 եվրո
⏰ Դիմումների վերջնաժամկետը՝ 2026 թ․ նոյեմբերի 17
Ուսումնական ծրագիրը տեղի կունենա 2027 թվականի մարտի 14–20-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ Եվրոպական երիտասարդական կենտրոնում։
Ծրագիրը կազմակերպվում է Rural Youth Europe-ի կողմից՝ Եվրոպայի խորհրդի և Ստրասբուրգի Եվրոպական երիտասարդական կենտրոնի հետ համագործակցությամբ։
Մեկշաբաթյա ուսումնական ծրագիրը կմիավորի եվրոպական տարբեր երկրների գյուղական համայնքների 30 երիտասարդների՝ ուսումնասիրելու երիտասարդական աշխատանքում անվտանգ, ներառական և աջակցող կրթական միջավայր ստեղծելու սկզբունքներն ու գործնական մոտեցումները։
🎯 Ուսումնական ծրագրի նպատակները
- Խորացնել մասնակիցների գիտելիքները ոչ ֆորմալ կրթության ընթացքում անվտանգության, պաշտպանության, բարեկեցության, անձնական սահմանների և իրավունքների վերաբերյալ։
- Բացահայտել գյուղական համայնքներում երիտասարդական աշխատանքի ընթացքում առկա ռիսկերը, խոցելիություններն ու ուժային հարաբերությունների ազդեցությունը։
- Զարգացնել հուզական, հոգեբանական և ֆիզիկական առումներով անվտանգ կրթական միջավայր ստեղծելու կարողությունները։
- Ձեռք բերել ռիսկերի գնահատման, միջադեպերին արձագանքելու, ներառական կրթական գործընթացներ վարելու և մասնակիցների բարեկեցությանն աջակցելու գործնական հմտություններ։
- Համատեղ մշակել անվտանգության և պաշտպանության գործնական սկզբունքների շրջանակ, որը հնարավոր կլինի կիրառել գյուղական երիտասարդական կազմակերպություններում։
🌍 Ինչո՞ւ մասնակցել
Մասնակիցները հնարավորություն կունենան՝
- Ձեռք բերել նոր գիտելիքներ և գործնական հմտություններ ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտում։
- Սովորել բացահայտել, կանխարգելել և կառավարել կրթական միջավայրում հնարավոր ռիսկերը։
- Զարգացնել քննադատական մտածողության, հաղորդակցության և համագործակցության հմտությունները։
- Փոխանակվել փորձով եվրոպական տարբեր երկրների երիտասարդների հետ։
- Ձևավորել միջազգային կապեր և ձեռք բերած գիտելիքները կիրառել սեփական համայնքներում։
👥 Ո՞վ կարող է դիմել
Դիմորդները պետք է՝
- Լինեն 18–30 տարեկան։
- Բնակվեն Հայաստանի Հանրապետությունում։
- Ակտիվ լինեն իրենց համայնքում կամ երիտասարդական կազմակերպությունում։
- Հետաքրքրված լինեն երիտասարդական աշխատանքով, բարեկեցությամբ, ոչ ֆորմալ կրթությամբ և գյուղական համայնքների զարգացմամբ։
- Կարողանան հաղորդակցվել անգլերենով։
- Պատրաստ լինեն պահպանելու ուսումնական ծրագրի վարքագծի կանոններն ու ընդհանուր պահանջները։
- Կարողանան մասնակցել ուսումնական ծրագրին ամբողջությամբ՝ ներառյալ ժամանման և մեկնման օրերը։
Նախապատվություն կտրվի գյուղաբնակ երիտասարդներին։
✈️ Ֆինանսական պայմաններ
Կեցության, սննդի և ճանապարհածախսի ծախսերը հոգում է Եվրոպայի խորհուրդը։
Մասնակցության ընդհանուր վճարը կազմում է 85 եվրո, որից՝
- 60 եվրոն՝ Rural Youth Europe-ի կողմից հավաքագրվող և Եվրոպայի խորհրդին փոխանցվող մասնակցության վճարն է։
- 25 եվրոն՝ «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ին վճարվող աջակցության վճարն է։
Մասնակիցները պարտավոր են պահպանել և ներկայացնել ճանապարհորդության հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը՝ տոմսերը, վճարման ապացույցները և նստեցման կտրոնները։
📝 Դիմելու հղումը՝ https://forms.cloud.microsoft/e/LAMUnvyWPR
Կարևոր․ Մասնակցության հայտ ներկայացնելը դեռևս չի երաշխավորում ուսումնական ծրագրին մասնակցությունը։ Ընտրության հաջորդ փուլ անցած դիմորդների հետ կապ կհաստատվի էլեկտրոնային փոստի միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ info@ubngo.am էլեկտրոնային հասցեով։
Բաց մի թողեք միջազգային փորձ ձեռք բերելու, նոր հմտություններ զարգացնելու և Եվրոպայի տարբեր երկրների երիտասարդների հետ սովորելու այս հնարավորությունը։
