Մերոնք մեր մասին
Նարեկ Սեմերջյան
Կամավոր
«Միավորող կամուրջ» ՀԿ-ում ես ոչ միայն ձեռք եմ բերել արժեքավոր փորձ, այլև գտել եմ շատ լավ ընկերներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ «Միավորող կամուրջ»-ը ինձ համար պարզապես կազմակերպություն չէ․ այն մարդկանց միավորող համայնք է, որտեղ ձևավորվում են վստահություն, համագործակցություն և ստեղծվում են նոր հնարավորություններ երիտասարդների համար։
Լուսինե Աբրահամյան
Կամավոր
«Միավորող կամուրջ»-ը ինձ համար պարզապես կազմակերպություն չէ, այլ մի համայնք, որտեղ մարդիկ միավորվում են ընդհանուր գաղափարի շուրջ։ Այստեղ ես սովորել եմ լսել, աշխատել թիմով և հավատալ, որ երիտասարդների ձայնը կարող է իսկապես ազդեցիկ լինել։ Այս փորձը ինձ տվել է վստահություն, որ իրական փոփոխությունը սկսվում է հենց մեզանից։
Անի Գրիգորյան
Կամավոր
Ես Անին եմ։ Երեք տարի է՝ անդամակցում եմ «Միավորող Կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպությանը։ Այս տարիները ինձ տվեցին ավելի շատ, քան կարող էի պատկերացնել։ Առաջինը՝ ես փոխվեցի։ «Միավորող Կամուրջ»-ը իր ծրագրերի շնորհիվ ինձ մոտ ստեղծեց հնարավորություն ծանոթանալու և շփվելու հարյուրավոր տարբեր մարդկանց հետ, և, ամենակարևորն՝ ձեռք բերեցի հիանալի ընկերներ։ Բացի դրանից՝ կյանքս դարձավ ավելի ակտիվ, իսկ ես՝ ավելի ինքնուրույն ու ինքնավստահ։
Կարո Հարությունյան
Կամավոր
Անցնող տարիների ընթացքում, «Միավորող Կամուրջ» ՍՀԿ-ն ինձ ընձեռնել է բազում հնարավորություններ անձնական աճի և իմ հմտությունների զարգացման համար։ Անչափ շնորհակալ և հպարտ եմ, որ այս հրաշալի ընտանիքի մասն եմ կազմում։
Լաուրա Մնացականյան
Կամավոր
Ունենալով շատ երազանքներ ու ձգտելով հասնել դրանց` ես միացել եմ «Միավորող կամուրջ» ՀԿ֊ի մեծ թիմին։ Այս թիմի հետ կամավորություն անելն ինձ օգնել է կոտրել հասարակության կողմից ձևավորված կարծրատիպերը, տվել է մեծ փորձ, գիտելիքներ և որ ամենակարևորն է` մեծ ընտանիք, որտեղ բոլորը պատրաստ են օգնել միմյանց։
Լևոն Արսենյան
Կամավոր
Շուրջ չորս տարի է՝ «Միավորող Կամուրջ» մեծ ընտանիքի անդամ եմ։ Այս կազմակերպությունը հնարավորություն է տվել ինձ կրթվելու, հասունանալու և որպես մարդ դաստիարակվելու։ «Միավորող Կամուրջ»-ի շնորհիվ դարձել եմ ավելի ինքնավստահ և աշխատասեր։ Մասնակցելով տարատեսակ ծրագրերի՝ ձեռք եմ բերել շատ ընկերներ և փորձ, մեծացրել եմ նախաձեռնողականությունը։ Կամավորական գործունեության շնորհիվ զարգանում եմ՝ միաժամանակ նպաստելով երիտասարդության ակտիվացմանը մեր համայնքում։
Սոնա Ամատունի
Կամավոր
Արդեն 5 տարի է միացել եմ «Միավորող կամուրջ» ՀԿ-ին։ Որոշմանս համար երբեք չեմ փոշմանում, քանի որ «Միավորող կամուրջը» ինձ շատ բան է տալիս։ Կամավորությունը դարձել է իմ կյանքի մի մասը, «Միավորող կամուրջ»-ի, նրա իրականացրած ծրագրերի շնորհիվ, ես ձեռք եմ բերել շատ գիտելիքներ, հմտություններ և ընկերներ՝ Հայաստանի տարբեր մասերից։
Ալբերտ Գաբրիելյան
Կամավոր
«Միավորող Կամուրջ» ՀԿ-ն ինձ համար մի մեծ հաջողությունների ու հնարավորությունների ճանապարհ է, որի շնորհիվ ես կարողանում եմ ստանալ ոչ ֆորմալ կրթություն, բացահայտել ինձ նորովի և ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկներներ: Ամեն օր ձեռք եմ բերում այնպիսի հմտություններ, որոնք կարողանում եմ օգտագործել առօրյա կյանքում:
Հրաչիկ Ջրբաշյան
Կամավոր
«Միավորող Կամուրջ»-ը հնարավորությունների պարկ է, որը մեզ հնարավորություն է տալիս լինելու ավելի մոտ մեր երազանքներին, ձեռք բերել տարբեր հմտություններ, ծանոթություններ, որոնք մեզ պետք են ամբողջ կյանքի համար։