Արի Օշական

«Արի Օշական» երիտասարդական նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թվականին Օշականցի մի խումբ երիտասարդների կողմից։

Նախաձեռնության նպատակը՝ ստեղծել հնարավորություններ օշականցի երիտասարդների համար՝ Օշականի զբոսաշրջային գրավչության բարձրացման միջոցով։

Թիմը՝ օշականցի 14-25 տարեկան երիտասարդներ

Իրականացրած ծրագրեր՝ զբոսավարների դասընթացներ, տուրեր Օշականում, մշակութային հուշարձանների արժևորման ծրագրեր, ֆինանսական գրագիտության դասընթացներ, «Աչքերում փայլ, դեմքին՝ ժպիտ» բարեգործական համերգներ, Օշականի զբոսաշրջային երթուղիների մաքրում և այլն։