REACT: Respect and Equality, Acting and Communicating together
2023 թվականին «Միավորող կամուրջ» ՍՀԿ-ն Հունաստանի իր գործընկեր Professional European-ի հետ միասին իրականացրեցին REACT: Respect and Equality, Acting and Communicating together Էրազմուս + շարժունակությունը երիտասարդական աշխատողների համար։
Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդական աշխատողների հմտություններն ու կարողությունները՝ երիտասարդների շրջանում ատելության խոսքը արդյունավետ կերպով լուծելու և փոխակերպելու համար:
- Հայաստան- «Միավորող կամուրջ» ՍՀԿ
- Հունաստան- Professional European
- Բուլղարիա - Mladezda
- Գերմանիա- Uniting Bridge Germany e.V
- Ուկրաինա- Center for Euroinitiatives
- Հյուսիսային Մակեդոնիա- Association Jasna Idnina,
- Ֆրանսիա- Toulouse Network
- Վրաստան- T.E.A.M
Ծրագրի իրականացման վայրը՝
- Պլանավորման հանդիպում- Ապարան, Հայաստան
- Հիմնական դասընթաց- Ծաղկաձոր, Հայաստան
Ծրագրի ընթացքում մասնակիցները բացահայտեցին իրենց կարողությունները ատելության խոսքի դեմ պայքարի համար, սովորեցին թե ինչպես կարող են արդյունավետ կերպով լուծել ու փոխակերպել այն, երբ աշխատում են երիտասարդների հետ, քննարկեցին աշխարհում ատելության խոսքի օրինակներ, խոսեցին Լեռնային Ղարաբաղում(Արցախ) Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման, Ուկրաինայում ՌԴ կողմից սանձազերծված պատերազմի մասին և ոչ միայն։
Դասընթացը հագեցած էր տարատեսակ աշխատարաններով և սեմինարներով, որոնցից հատկանշական են՝ ատելության խոսքի կամ վարքագծի միջադեպին արձագանքելը, ճնշումների համակարգերի ուսումնասիրությունը, նախապաշարմունք և խտրականություն, սոցիալական տարբերություններ, սոցիալական անարդարություն, տեղեկատվության դեմ պայքար և այլն։
Մասնակիցները հետ վերադառնալով իրենց երկրներ իրականացրել են հետծրագրային գործողություններ, որոնց միջոցով իրենց շահառու երիտասարդներին, ընկերներին են փոխանցել ծրագրի ընթացքում սովորածը՝ կիրառելով ծրագրի ընթացքում իրենց կողմից մշակված ձեռնարկը։
Ծրագրի ընթացքում մասնակիցների հետ աշխատեցին Ռազմիկ Մնացականյանը(Հայաստան), Անուշ Մկրտչյանը(Հայաստան) և Ելենա Հարալիմպիևան(Բուլղարիա)։
Ծրագրի մասնակիցները այս հոլովակում պատմում են իրենց տպավորությունների մասին։