📢 🇦🇲 Մասնակիցների կանչ Բուդապեշտում

📢 Մասնակիցների Կանչ | "From Scroll to Action: Media Literacy for Rural Youth Empowerment"- Study Session 2026

«Միավորող Կամուրջ» ՀԿ-ն հրավիրում է Հայաստանի գյուղական համայնքներից ակտիվ երիտասարդներին մասնակցելու Rural Youth Europe-ի, Եվրոպայի խորհրդի և EYCB-ի համատեղ կազմակերպած "From Scroll to Action: Media Literacy for Rural Youth Empowerment" ուսումնական այցին Բուդապեշտում։

🔍 Ի՞նչ է ձեզ սպասվում
Այս ուսումնական այցի ընթացքում 25 երիտասարդներ Եվրոպայի տարբեր երկրներից կհավաքվեն՝

  • զարգացնելու մեդիա գրագիտության հմտություններ,
  • սովորելու ճանաչել ապատեղեկատվությունը,
  • ամրապնդելու ժողովրդավարական մասնակցությունը տեղական, ազգային և եվրոպական մակարդակներում,
  • ընդլայնելու համագործակցային կապերը և տանել նոր գիտելիքներն իրենց համայնք։

📌 Մասնակցության պահանջներ

  • Տարիք՝ 18–30
  • Ապրում է Հայաստանում
  • Գյուղական բնակավայրում ապրող ակտիվ երիտասարդ է
  • Ունի անգլերենի իմացություն՝ առնվազն B2 մակարդակի

💶 Ծախսեր
Բոլոր ճանապարհածախսերը, կեցությունը և սնունդը հոգում է Եվրոպայի խորհուրդը։
Մասնակցության վճարը՝ 50 եվրո է, որը վճարվելու է Rural Youth Europe-ին։ Կա 10.000 դրամ մասնակցության վճար, որը վճարվելու է «Միավորող կամուրջ» ՀԿ-ին։


Դիմումների վերջնաժամկետը` 05.12.2025
Հայտադիմումը լրացրու այստեղ

Լրացուցիչ հարցերի համար՝ info@ubngo.am| nona_hovhannisyan@ubngo.am

Հրապարակումներ