Մասնակիցների կանչ| Study Visit on Youth Work, Լոձ, Լեհաստան
«Միավորող կամուրջ» ՀԿ-ն հայտարարում է Հայաստանի երիտասարդական աշխատողների համար նախատեսված հնարավորություն՝ մասնակցելու յոթօրյա ուսումնական այցի Լոձ քաղաքում, Լեհաստան, որը հյուրընկալելու է LEVEL UP կազմակերպությունը։
Ծրագիրը բաղկացած է 2 մասից՝
- Նախապատրաստական այցը կկայանա 2026 թ. հունվարի 17–19-ը։
- Հիմնական ուսումնական այցը՝ 2026 թ. փետրվարի 17–25-ը։
Այս ծրագիրն ուղղված է այն անձանց, ովքեր աշխատում են երիտասարդների հետ, զարգացնում են երիտասարդական տարածքներ կամ նախատեսում են ստեղծել երիտասարդական կենտրոններ։ Այցը կհավաքի մասնակիցներ տարբեր երկրներից՝ ուսումնասիրելու նորարարական մոդելներ, փոխանակելու փորձառություններ և ամրապնդելու միջազգային համագործակցությունը։
Ուսումնական այցի մասին
Յոթօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները կայցելեն Լոձում գործող տարբեր կազմակերպություններ, որոնք կիրառում են բազմազան մեթոդներ և մոտեցումներ երիտասարդների հետ աշխատելիս։ Նպատակն է ձեռք բերել նոր գիտելիքներ, գործնական գաղափարներ և ավելի լայն պատկերացումներ երիտասարդների ներգրավվածության վերաբերյալ։ Ծրագիրը ներառում է այցելություններ երիտասարդական կենտրոններ, դիտարկում և համադիտարկում, թեմատիկ քննարկումներ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ կապերի հաստատում։
Ով կարող է դիմել
Ուսումնական այցին կարող են մասնակցել․
-
ՀԿ-ների խորհրդի անդամներ կամ կազմակերպության ռազմավարության մշակման գործընթացում ներգրավված անձինք
-
Նախագծերի ղեկավարներ կամ համակարգողներ, ովքեր զբաղվում են երիտասարդական կենտրոնների զարգացման աշխատանքներով,
-
Երիտասարդական աշխատողներ, ուսուցանողներ, մենթորներ, ծրագրերի ղեկավարներ,
-
Կամավորներ և մասնագետներ, ովքեր աջակցում են երիտասարդական նախաձեռնություններին,
-
Մոտիվացված անձինք՝ 24 տարեկանից բարձր, ովքեր ցանկանում են ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը և ներգրավվածությունը։
Մասնակցության առավելությունները
Մասնակիցները կծանոթանան երիտասարդական կազմակերպությունների աշխատանքային փորձին Եվրոպայում, կառանձնացնեն գործնական գաղափարներ՝ սեփական համայնքներում կիրառելու համար, կզարգացնեն մասնագիտական հմտություններ, կուսումնասիրեն երիտասարդներին մոտիվացնելու նորարարական ու ստեղծարար մեթոդներ և կկայացնեն միջազգային գործընկերություններ՝ հետագա համագործակցության համար։
Վայր
Մասնակիցների կացությունն ապահովվելու է 1-2 հոգանոց սենյակներում։ Բնակության վայրը գտնվում է հյուրընկալող կազմակերպությունից հասանելի հեռավորության վրա։
Ճանապարհածախսեր և ծախսերի փոխհատուցում
Նախագիծը ֆինանսավորվում է Էրազմուս+ ծրագրի կողմից։
Ճանապարհածախսերը կփոխհատուցվեն ակտիվության ավարտից և տարածման պարտադիր քայլերի կատարումից հետո՝ Erasmus Plus-ի սահմանած հեռավորության չափանիշներին համապատասխան։
Մասնակիցները պետք է գնեն ավիատոմսերը մինչև 2025 թ. դեկտեմբերի 10-ը և պահպանեն բոլոր բնօրինակ տոմսերն ու նստեցման քարտերը։
Ինչպես դիմել
Հայկական թիմին միանալու և այս միջազգային ուսումնական փորձառությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը հետևյալ հղումով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 26.11.2025
Առկա է մասնակցության վճար՝ 20.000 դրամ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատեք հետևյալ էլ․հասցեներով՝
nona_hovhannisyan@ubngo.am կամ info@ubngo.am։