«Ընդունիր քո ներքին տիեզերքը, սովորիր լինել ինքդ քեզ հետ»

🇵🇱 Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը Լեհաստանի Սլուբիցե քաղաքում տեղի ունեցավ "Accept your inner universe, Learn to be yourself🌌" երիտասարդական փոխանակման ծրագրի 2-րդ փուլը։
Ծրագիրն իրականացվել է Erasmus+ ծրագրի շրջանակում՝ միավորելով երիտասարդների Հայաստանից 🇦🇲, Հորդանանից 🇯🇴, Լեհաստանից 🇵🇱, Գերմանիայից 🇩🇪, Ուկրաինայից 🇺🇦 և Ռումինիայից 🇷🇴։

📌 Ծրագրի հիմնական նպատակներն էին՝
✅ Ինքնաճանաչման և ինքնաբացահայտման խթանում
✅ Սթրեսի կառավարման և դիմադրողականության զարգացման գործիքների ուսումնասիրություն
✅ Հոգեկան առողջության և հուզական ինտելեկտի կարևորության գիտակցում
✅ Բարեկեցության տարբեր բաղադրիչների բացահայտում՝ մտավոր, սոցիալական, հոգևոր և ֆիզիկական

Մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել ինտերակտիվ վարժություններին, քննարկումներին, թիմային խաղերին ու մշակութային երեկոներին՝ բացահայտելով իրենց ներքին տիեզերքը🌟

Մեր թիմն արդեն վերադարձել է ծրագրից՝ լի նոր գիտելիքներով, ընկերություններով և հիշարժան փորձառություններով, որոնք շուտով կկիսվեն իրենց հասակակիցների հետ 🚀✨
#UB
#TeamUB #ErasmuswithUB #UnitingBridge #ՄիավորողԿամուրջ #Poland #ErasmusPlus #YouthExchange #InnerUniverse

Ծրագրեր

Հրապարակումներ