#ESCwithUB Իտալիայում 🇮🇹
🤩 #ESCwithUB կամավորական հնարավորություն Իտալիայում 🇮🇹
Փնտրում ենք ակտիվ և մոտիվացված երիտասարդների (18–30 տարեկան), ովքեր ցանկանում են ապրել և աշխատել Իտալիայի հարավում՝ մասնակցելով երկարաժամկետ կամավորական ծրագրին՝ “Green Languages Vol. 4” 🌿
⏳ Սկիզբը՝ 2026 թվական՝ Հունվար
📅 Տևողությունը՝ 8 ամիս
👥 Ծրագիրը իրականացվում է The Convent Centre of Language & Art կազմակերպության կողմից, որը խթանում է լեզվական, մշակութային և ոչ ֆորմալ կրթության ծրագրեր՝ նպատակ ունենալով զարգացնել միջմշակութային երկխոսություն և շրջակա միջավայրի պահպանության գիտակցություն։
💪 Կամավորի հիմնական առաջադրանքներն են՝
🔹 Բազմալեզու վորքշոփերի, փոքր միջոցառումների և լեզվական տանդեմների կազմակերպում տարբեր տարիքի խմբերի համար 🗣️
🔸 Բնապահպանական նախաձեռնությունների և էկոլոգիական իրազեկման միջոցառումների իրականացում 🌿
🔹 Սոցիալական մեդիայի կառավարում և հաղորդագրությունների պատրաստում 📱
🔸 Անձնական փոքր նախագծի իրականացում տեղական համայնքի ներսում 💡
🏠 Կեցություն՝ լիովին կահավորված բնակարան՝ քաղաքի գլխավոր հրապարակում՝ Convent Centre-ի վերնահարկում։
💶 Ծրագիրը տրամադրում է գրպանի գումար, սննդի աջակցություն, վիզայի վճարի փոխհատուցում, ճանապարհածախսի փոխհատուցում և առողջապահական ապահովագրություն։
📍 Վայրը՝ Ամանտեա, Կալաբրիայի տարածաշրջան՝ Միջերկրական ծովի ափին գտնվող գեղեցիկ և արևոտ քաղաք։
📄 Հայտադիմումը՝ այստեղ
📄Մանրամասները կարող ես գտնել՝ այստեղ
#ՄիավորողԿամուրջ #ESC #Կամավորություն #Իտալիա #Երիտասարդներ #ՓոխիրԱշխարհը