🌅✨ Նոր համագործակցություն՝ հանուն երիտասարդների հնարավորությունների ընդլայնման

🌅✨
Մենք ուրախ ենք հայտնել, որ @sunsettravel.am տուրիստական ընկերությունն ու «Միավորող Կամուրջ» սոցիալական ՀԿ-ն դարձել են պաշտոնական գործընկերներ։
Այսուհետ Sunset Travel ՍՊԸ-ն կաջակցի «Միավորող կամուրջ» ՀԿ-ի միջազգային ծրագրերին մասնակցող բոլոր երիտասարդներին՝ տրամադրելով խորհրդատվություն և աջակցություն վիզայի ձևակերպման և ճանապարհորդության կազմակերպման հարցերում։
Sunset Travel ՍՊԸ տնօրեն Անահիտ Բաբկենյանը նշում է՝
«Սա այն աջակցությունն է, որի կարիքը միշտ զգացել ենք միջազգային ծրագրերի իրականացման ընթացքում։ Որպես ընկերություն՝ որոշեցինք մեր սոցիալական պատասխանատվությունն արտահայտել այս ձևաչափով՝ աջակցելով երիտասարդների զարգացմանը և նաև կարևորելով «Միավորող կամուրջ»-ի դերը այս ոլորտում»։
Նշենք, որ Անահիտ Բաբկենյանը 2021-2024թթ. եղել է «Միավորող Կամուրջ» ՀԿ-ի փոխնախագահը՝ ներդնելով իր գիտելիքն ու փորձը կազմակերպության ծրագրերում։
🤝
Այս համագործակցությունը միավորում է ընդհանուր նպատակ՝
նոր հնարավորություններ ստեղծել երիտասարդների միջազգային աճի և փորձի ձեռքբերման համար։
Հ.գ Միջազգային ծրագրերի մասնակցիներին կտրվի անհատական PROMO CODE-եր, որոնք նրանք կօգտագործեն Sunset Travel այցելելիս։

Հրապարակումներ