#ESCwithUB Ռումինիայում 🇷🇴
🤩#ESCwithUB կամավորության հնարավորություն Ռումինիայում 🇷🇴🇪🇺
Փնտրում ենք ստեղծագործ, բաց մտածողությամբ և մոտիվացված երիտասարդների (18–30 տարեկան), ովքեր ցանկանում են մասնակցել երկարաժամկետ կամավորական ծրագրի՝ Ռումինիայի հինավուրց և երիտասարդությամբ լի քաղաքում՝ Կրայովայում ✨
⏳Սկիզբը՝ 2026 թվականի հունվարից
📅Տևողությունը՝ 10 ամիս
🎯Ծրագիրը իրականացվում է Asociația Explorator կազմակերպության կողմից՝ «Inclusivity Unlocked 3» նախագծի շրջանակում, որը միտված է խթանելու սոցիալական ներառականությունը, երիտասարդական մասնակցությունը և հավասար հնարավորությունները 🤝
💪Կամավորի հիմնական առաջադրանքներն են՝
🔹 «Inclusivity Unlocked» փոդքասթի (podcast) ստեղծման, նկարահանման և մոնտաժի աջակցություն 🎙️
🔸 Սոցիալական մեդիա բովանդակության պատրաստում և հաղորդակցություն 📱
🔹 Ներառականության թեմայով իրազեկման միջոցառումների և արշավների կազմակերպման աջակցություն 🌍
🔸 Եվրոպական կամավորական ծրագրերի (ESC, Erasmus+) խթանում տեղական համայնքում
💡Ծրագիրը ներառում է՝
✔️ Բնակություն համատեղ բնակարանում
✔️ Սնունդ, ճանապարհածախս, առողջապահական ապահովագրություն և գրպանի գումար 💶
✔️ Լեզվական աջակցություն և շաբաթական մենթորական հանդիպումներ 👩🏫
📍Վայրը՝ Կրայովա, Ռումինիա — մշակութային հարուստ և երիտասարդներով լի քաղաք, որը գտնվում է ընդամենը 230 կմ հեռավորության վրա Բուխարեստից 🇷🇴
📄Դիմելու համար լրացրու` հայտադիմումը
👉Մանրամասները` տեղեկատվական փաթեթում
‼️ Դիմումների վերջնաժամկետը՝ նոյեմբերի 16-ն է:
#ՄիավորողԿամուրջ #ESC #Կամավորություն #Ռումինիա #Երիտասարդներ #ՓոխիրԱշխարհը