🌍 Ներգրավում, կապերի հաստատում, հզորացում 💪
Ուրախ ենք կիսվել, որ «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի ծրագրի համակարգող Շողիկ Ղազարյանը մասնակցեց EU4Youth տարածաշրջանային երիտասարդական փոխանակում միջոցառմանը, որը կայացավ Հայաստանում։
Միջոցառումը միավորեց ավելի քան 60 երիտասարդ առաջնորդների, շահառուների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից։ Երեք օր շարունակ մասնակիցները այցելեցին Երևանի, Ապարանի և Դիլիջանի երիտասարդական կենտրոններ, հանդիպեցին Ազգային ժողովի պատգամավորների հետ՝ քննարկելով նոր «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակման գործընթացը։
Միջոցառման ընթացքում Շողիկը ներկայացրեց նաև մեր «Երիտասարդների Ձայնը» ծրագրի արդյունքները։
Նախաձեռնությունն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ։