Հասմիկը SustainAware նախագծի Երիտասարդական տեխնիկական խորհրդի անդամ

Վերջին մեկ տարվա ընթացքում «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի գործառնական համակարգող  Հասմիկ Թորոսյանը հանդիսացել է SustainAware նախագծի Երիտասարդական տեխնիկական խորհրդի անդամ։ Խորհրդի մյուս անդամների հետ միասին նա մասնակցել է թվային խաղի  և դրա գործիքակազմի մշակմանն ու իրականացմանը, որոնք ուղղված էին երիտասարդներին ներգրավելու կլիմայական խնդիրների բարձրաձայնմանը ինտերակտիվ խաղի միջոցով։ 🌱


Նախագծի ընթացքում Հասմիկը մասնակցել է մի շարք կարողությունների զարգացման դասընթացների , որոնք վերաբերում էին էկոանհանգստությանը, կլիմային և առողջությանը , ինչպես նաև այլ հարակից թեմաներին։ Նա նաև մասնակցել է միջազգային համաժողովի Սլովենիայում 🇸🇮 և վերջերս ներկա է գտնվել նախագծի ավարտական միջոցառմանը Բրյուսելում 🇧🇪՝ “Intersections for Impact”, որի նպատակն էր ուսումնասիրել կրթության , առողջության և շրջակա միջավայրի  փոխկապակցվածությունը։ 

#ՄիավորողԿամուրջ #UnitingBridge #UB #YEE #Sustainaware

Հրապարակումներ