🌍 Երիտասարդները հանուն առողջ շրջակա միջավայրի! 🌿
Հոկտեմբերի 17-19-ը մեր ներկայացուցիչ Ռոբերտ Մելիքսեթյանը մասնակցեց Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում կայացած “Right to a Healthy Environment” ծրագրի սիմպոզիումին։
Այս հանդիպումը մեկ վայրում համախմբեց եվրոպացի երիտասարդների, հետազոտողների և փորձագետների՝ մի նպատակով՝ պաշտպանել մեր ընդհանուր իրավունքը՝ ապրել առողջ մոլորակի վրա։ 💚
Սիմպոզիումի ընթացքում Ռոբերտը մասնակցեց քննարկումներին առողջ շրջակա միջավայրի իրավունքի, երիտասարդների մասնակցության և կլիմայական արդարության թեմաներով։ 🌿
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Youth and Environment Europe (YEE) կազմակերպությանը այս կարևոր հարթակի համար, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն իրենց ձայնը բարձրացնելու եվրոպական մակարդակով։
📍Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Եվրոպական Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ` Youth and Environment Europe (YEE) ցանցի և «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ կողմից։