Օշականում նշվեց գյուղաբնակ կանանց միջազգային օրը
Օշականում առաջին անգամ նշվեց Գյուղաբնակ Կանանց Միջազգային օրը, որը համատեղվեց Ուսուցչի տոնի հետ՝ միավորելով երկու ամենաոգեշնչող ուժերին՝ ԿԻՆՆ ու ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ։ 
Այսօր Euroclub Oshakan-ը լցված էր ուժեղ, ստեղծագործ ու նախաձեռնող կանանց ձայնով։ Քննարկեցինք, թե ինչպես են գյուղաբնակ կանայք առաջնորդում համայնքային փոփոխությունները, հաղթահարում դժվարությունները և ոգեշնչում երիտասարդ սերնդին։
Ունեցանք պանելային քննարկում, որի խոսնակները օշականցի կանայք էին՝
Քննարկումը վարեց «Մոտիվ» երեխաների ստեղծագործական ստուդիայի հիմնադիր Հերմինե Կարապետյանը։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր դարձան այս գեղեցիկ օրվա մասնակիցը։ 
______________________________________________________________________________