🇪🇺 Մասնակիցների կանչ | “Act Local – Engage Global” երիտասարդական փոխանակում

🌍 Պատրա՞ստ ես փոփոխություններ անել՝ տեղական և գլոբալ մակարդակներում։

Միացի՛ր «Միավորող Կամուրջ» սոցիալական ՀԿ-ին և երիտասարդներին Խորվաթիայից, Հայաստանից, Պորտուգալիայից, Իտալիայից, Վրաստանից և Սերբիայից՝ մասնակցելու Erasmus+ ծրագրի երիտասարդական փոխանակմանը, որը նվիրված է ակտիվ քաղաքացիությանը, ներառականությանը և մասնակցությանը։

📅 2025թ. նոյեմբերի 21–29
📍 Ջյակովո, Խորվաթիա 🇭🇷

💡 Ինչ կստանաս ծրագրից՝
✅ Խորացված գիտելիքներ ակտիվ քաղաքացիության և ժողովրդավարական մասնակցության մասին
✅ Մշակութային փոխանակման և սովորելու հնարավորություններ
✅ Գործնական փորձ համայնքային ներգրավվածության մեջ
✅ Անհատական հմտությունների, թիմային աշխատանքի և առաջնորդության զարգացում
✅ Եվրոպացի հասակակիցների հզոր ցանց 🤝

9 ոգեշնչող օրերի ընթացքում 36 մասնակիցներ կսովորեն ոչ ֆորմալ կրթության, վարժանքների, բանավեճերի, սիմուլյացիաների և համայնքային գործունեությունների միջոցով՝ զարգացնելով կարևոր հմտություններ՝ դառնալու փոփոխությունների նախաձեռնողներ իրենց համայնքներում։

🎯 Ով կարող է դիմել՝

  • 18–30 տարեկան, բնակվում է Հայաստանում 🇦🇲

  • Ունի ուժեղ մոտիվացիա դառնալու ակտիվ քաղաքացի

  • Պատրաստ է զարգացնել հմտություններ և կարողություններ՝ սովորելով ուրիշներից

  • Կարող է հաղորդակցվել անգլերենով

  • Պատրաստ է ակտիվորեն մասնակցել ծրագրի բոլոր փուլերին (մինչ, ընթացքում և հետո)

  • Պատրաստ է կիսվել ծրագրի արդյունքներով իր և այլ կազմակերպություններում

  • Ունի երկարաժամկետ ներգրավվածության հետաքրքրություն երիտասարդական և համայնքային աշխատանքում

  • Եվ ամենակարևորը՝ պատրաստ է սովորել, զարգանալ և հաճելի ժամանակ անցկացնել։ 🎉

📩 Լրացրու հայտադիմումն այստեղ։

Հարցերի դեպքում կարող ես կապ հաստատել մեզ հետ՝

🕒 Դիմելու վերջնաժամկետ՝ 2025թ. հոկտեմբերի 20

💶 Մասնակցության վճարը՝ 20,000 դրամ
✈️ Ճանապարհածախսը, կեցությունը և սնունդը լիովին ապահովվում են Erasmus+ ծրագրի կողմից։


#UnitingBridge #ՄիավորողԿամուրջ #ErasmusPlus #ԵրիտասարդականՓոխանակում #ԱկտիվՔաղաքացիություն #ԿանաչԵվրոպա #CETPlatform #CET 🌿

Ծրագրեր

Հրապարակումներ