Մասնակիցների կանչ| «Հատուկ ուշադրություն սթրեսի վրա» 🇦🇱

«Միավորող Կամուրջ» սոցիալական ՀԿ-ն փնտրում է 2 մասնակից՝ ներկայացնելու Հայաստանը "Focus on Trauma" Էրազմուս+  դասընթացին, որը տեղի կունենա 2026թ. հունվարի 16–22-ը Դուրրեսում, Ալբանիա։

🧠 Ծրագրի մասին

"Focus on Trauma"-ն դասընթաց է, որը հիմնված է ոչ ֆորմալ ուսուցման և փորձի փոխանակման վրա։ Այն նախատեսված է երիտասարդական աշխատողների համար՝ ուսումնասիրելու հոգեբանական խնդիրների նկատմամբ զգայուն երիտասարդական աշխատանքը, հոգեկան առողջությունը և բուժումը՝ պատմությունների և ստեղծագործական մոտեցումների միջոցով։

Մասնակիցները նաև համատեղ կկազմակերպեն և կիրականացնեն ինտերակտիվ աշխատարաններ միջազգային գործընկերների հետ։

📌 Ով կարող է դիմել

  • 18+ տարիքի (նախընտրելի է երիտասարդական աշխատողներ, դասընթացավարներ կամ ակտիվ կամավորներ)

  • Ներառված երիտասարդական աշխատանքի մեջ,

  • Հետաքրքրված հոգեկան առողջությամբ, տրավմայի վերաբերյալ իրազեկմամբ և ոչ ֆորմալ կրթությամբ

  • Պատրաստ կիրառելու փորձը և իրականացնելու հետագա գործողություններ դասընթացից հետո

📍 Ամսաթիվներ: 16–22 հունվարի 2026

📍 Վայր: Դուրրես, Ալբանիա

💶 Ծախսեր: Ճամփորդությունը, կացարանը և սնունդը ամբողջությամբ ֆինանսավորվում են Erasmus+ ծրագրի կողմից։ Կա 20,000 ՀՀ դրամ մասնակցության վճար։

🗓️ Դիմումների վերջնաժամկետ: 20 հոկտեմբերի 2025

👉 Դիմելու համար լրացրեք կարճ ձևաթուղթը այստեղ.

Հարցերի դեպքում դիմեք մեզ՝ 📧 nane_margaryan@ubngo.am կամ info@ubngo.am

Միասին սովորենք, կիսվենք փորձով և ստեղծենք ավելի ապահով միջավայր երիտասարդների համար։ 💛

#UnitingBridge #ErasmusPlus #FocusOnTrauma #YouthWork #MentalHealth #NonFormalEducation #Armenia #InternationalTraining #CallForParticipants #ErasmusPlus #Erasmus #UB

Ծրագրեր

Հրապարակումներ