#ESCwithUB Իսպանիայում

Իսպանիան երբեք շատ չի լինում💞

Դե՜, ինչ...

🤩 #ESC հնարավորություն ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ 🇪🇸
Փնտրում ենք ակտիվ ու նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են մասնակցել երկարաժամկետ կամավորական ծրագրի՝ Իսպանիայի Կատալոնիայի Տերես դե լ’Էբրե տարածաշրջանում, Ռոքետես քաղաքում ✨

⏳ Սկիզբ – Հունվար 2026
📅 Տևողություն – 12 ամիս

Եթե սիրում ես բնությունը 🌱, ցանկանում ես ձեռք բերել միջազգային փորձ 🌍 և դառնալ համայնքային նախագծերի մասնակից, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։

👫 Ովքեր կարող են մասնակցել

Մենք փնտրում ենք Հայաստանից 18–30 տարեկան երիտասարդների, ովքեր պատրաստ են․
🔹 մասնակցել բնապահպանական և համայնքային ծրագրերին
🔸աջակցել էկո-կրթական միջոցառումների ու արշավների կազմակերպմանը
🔹մասնակցել մշակութային ու սոցիալական միջոցառումներին
🔸իրականացնել անձնական նախագիծ և ներկայացնել Հայաստանը

💡 Ծրագիրը ներառում է․

✔️ Կատալաներենի դասընթացներ (շաբաթական 2 ժամ)
✔️ Անձնական նախագծի իրականացում
✔️ Տեղական համայնքի և միջազգային թիմի հետ ակտիվ ներգրավվածություն
✔️ Հեծանիվի տրամադրում տեղաշարժի համար 🚲

📍 Հետաքրքրվածները պետք է լրացնեն հայտադիմումը՝ԱՅՍ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ
ℹ️ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել՝ esc@ubngo.am էլ․ հասցեին։ 📍Մանրամասները՝ այստեղ #ESC #ESCwithUB #ԵՀԿ #volunteering #volunteer #enviroment #միավորողկամուրջ #unitingbridge

Հրապարակումներ