Ստուգի՛ր, հետո միայն տարածի՛ր

📢ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ

🚀 Լավ նորություններ Աշտարակ համայնքի երիտասարդների համար․

 😍 Սկսում ենք նոր ծրագիր՝ "Check it Before YOU(th) Share it"

 📌 Ծրագիրը նպատակ ունի զարգացնել մեդիագրագիտության , քննադատական մտածողության և կեղծ նորություններ բացահայտելու հմտությունները Աշտարակ համայնքի երիտասարդների շրջանում։

 🌟 Ինչու՞ մասնակցել․
 ✅ Միացիր Աշտարակում ստեղծվող առաջին ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱԿՈՒՄԲԻՆ,
 ✅ Մասնակցիր “Check It Before You(th) Share It” ծրագրի ինտերակտիվ հանդիպումներին և ստացիր նոր գիտելիքներ ու փորձ,
 ✅ Մասնակցիր փաստերի ստուգման մասին սեղանի խաղի ստեղծմանը,
 ✅ Զարգացրու քննադատական մտածողություն և տեղեկատվություն ստուգելու հմտություններդ,
 ✅ Դարձիր մեր համայնքի մեդիագրագիտության դեսպան։

 🎯 Ո՞վ կարող է դիմել․
 ✔ 13–35 տարեկան երիտասարդներ Աշտարակ խոշորացված համայնքից, 
✔ Ակտիվ ու հետաքրքրված երիտասարդներ, ովքեր ուզում են փոփոխություն բերել համայնքում,
✔ Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարել ապատեղեկատվության դեմ։

📅 Ծրագիրը տևելու է 4 ամիս

Լրացրու հայտը մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ՝ https://forms.microsoft.com/e/ReHp7Dd6j0

Միացի՛ր մեզ ու դարձիր վստահելի տեղեկատվության դեսպան քո համայնքում

💡 📩 Լրացուցիչ տեղեկատվության համար գրիր՝ info@ubgo.am - էլ հասցեին։

‼️ Ուշադրություն․ մասնակցությունը ծրագրի բոլոր փուլերին պարտադիր է։ 
_________________________________________________________________________

“Check it Before YOU(th) Share it” ծրագիրը հնարավոր է դարձել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շնորհիվ։ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: 

Հրապարակումներ